▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեի հոր և ամուսնու հարաբերությունները շարունակում են լարված մնալ

Ժաննա Ֆրիսկեի հոր և ամուսնու հարաբերությունները շարունակում են լարված մնալ, քանի որ Դմիտրի Շեպելևը երգչուհու մահից հետո թույլ չի տալիս որդուն հանդիպել Ժաննայի ծնողների հետ: 

Ժաննայի հայրը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ շարունակելու է պայքարել թոռնիկին տեսնելու ու մշտապես կապի մեջ գտնվելու համար.

Իմ կինը թոռնիկիս համար մոր պես է եղել,մեզ համար դժվար է երեխայից հեռու գտնվելը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մշտապես կապի մեջ գտնվենք փոքրիկի հետ:

Տեղեկացնենք նաև, որ այս պահին Դմիտրին որդու հետ գտնվում է Բուլղարիայում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին