«Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի ֆեյսբուքյան էջում հայտնվել են լուսանկարներ, որոնք քննարկման առիթ են դարձել: Ըստ այդ քննարկումների` լուսանկարների երիտասարդը հաղորդավարուհու ընտրյալն է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Դիանայի հետ` ճշտելու, թե իրականում ո՞վ է լուսանկարի երիտասարդը և արդյո՞ք համապատասխանում են այն լուրերը, որ Դիանան գտել է իր երկրորդ կեսին.
«Այո, լուրերը համապատասխանում են իրականությանը: Մհերն իմ ընկերն է, ում հետ մենք շփվում ենք մոտ մեկ ու կես տարի, բայց տևական ժամանակ է, ինչ միմյանց ճանաչում ենք»:
Այն հարցին, թե ե՞րբ է պատրաստվում զույգը պաշտոնական դարձնել իրենց հարաբերությունները, Դիանան ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել.
«Մենք դեռ չենք մտածում այդ ամենի մասին, քանի որ դրա համար դեռ շատ վաղ է»,-Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքը եզրափակեց հաղորդավարուհին`չցանկանալով այլ մանրամասներ ներկայացնել:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան