▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հանրային եմ իմ գործով, բայց ոչ անձնական կյանքով. Էվա Խաչատրյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ:

-Էվա, դուք այն դերասանուհիներից եք, ում սերը այս մասնագիտության նկատմամաբ հատկապես է շեշտված ընկալվում, դուք փորձում եք անընդհատ ակտիվորեն աշխատել, կպատմե՞ք, թե ինչով եք այս ընթացքում զբաղված: Գուցե այլ որոլոտում եք փորձում, թե դերասանությունը միակ մասնագիտությունն է, որում պատկերացնում եք Ձեզ:

- Ուսանողական տարիներից սկսած բացի իմ մասնագիտությունից ոչ մի այլ մասնագիտությամբ չեմ զբաղվել: Սա իմ աշխարհն է, իմ ապրելակերպը եւ իմ հոգեւոր դրսեւորումը: Դերասան լինելը ինձ համար արդեն մասնագիտական դրսեւորում չէ, այն արդեն իմ ես-ն է, իմ տեսակը, իմ մտածողությունը: Այս ամռանը ինձ համար բավականին հանգիստ էր ու ոչ հագեցած, բայց դրան փոխարինելու կգա սեպտեմբեր ամիսը, որը բավականին հագեցած է լինելու: .

- Կպատմե՞ք նոր ծրագրերի մասին՝ թատրոն, հեռուստասերիալ, գեղարվեստական ֆիլմ. արդեն առաջարկներ կա՞ն:

- Երեւանի Կամերային թատրոնն ինչպես միշտ կներկայանա նոր ներկայացումներով արդեն հոկտեմբեր ամսին, որոնցում ես իմ մասնակցությունը կունենամ: Սեպտեմբերին էկրաններ կբարձրանա նաեւ Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ ես եւս նկարահանվել եմ: Առաջիկայում կլինեն նաեւ այլ նախագծեր, որոնց մասին հիմա բացահայտումներ չեմ անի, միայն իմ երկրպագուներին կասեմ՝ շուտով սպասեք նոր անակնկալների:

-Էվա, համենայնդեպս հեռուստատեսային աշխատանքներում Ձեր կերտած դերերը գրեթե միշտ եղել են խորամանկ, ուժեղ, կամ այսպես ասած «ոչ բարի» կերպարներում, հետաքրքիր է՝ ինչպես կբացատրեք ռեժիսորների նման ընտրությունը, եւ արդյոք առաջիկյում Ձեզ կտեսնե՞նք բոլորովին տարբերվող մի կերպարում:

- Իմ մարմնավորած կերպարները երբեք «չար» չեն եղել, պարզապես եղել են ավելի համարձակ մարդկային տեսակներ, ավելի կտրուկ բնավորություններ: Եթե հետեւել եք իմ կերտած կերպարների ողջ ընթացքին, դրանք անպայման ունեցել են ինքնամաքրում, ինչ-որ կետում ես իմ կերպարներին արդարացրել եմ, պարզաբանել հեռուստադիտողի համար, թե ինչն է պատճառը, որ կերպարը այս կամ այն կերպ է իրեն դրսեւորում: Հայկական հեռուստատեսությունը բավականին փոքր է եւ շատ մեծ հնարավորություն չի տալիս շատ տարբեր եւ չկրկնվող լինել, հիմնականում պահանջում են այն, ինչ արել ես եւ դա ռեժիսորի մեղքը չէ, դա շատ ավելի խորը հիմք ունի: Կարծում եմ, որ կլինեն կերպարներ, որ կտարբերվեն, բայց, առհասարակ, դերասանի արտաքինից շատ բան է կախված, մանավանդ, երբ ներքինն ու արտաքինը մարդուն դարձնում են ավելի «խարակտերային» դերասան: Ես ավելի շատ «խարակտերային» դերասան եմ եւ այդ է պատճառը, որ ռեժիսորները ինձ չեն առաջարկում ֆիլմի «սպիտակաձյունիկի» կերպարը:

-Կա՞ դեր, որի մասին երազում եք, որը դեռ չեք հասցրել մարմնավորել:

- Ես ուսանողական տարիներին էի երազում Կարմեն խաղալ, թատրոններում հայտնվելով՝ հասկացա, որ երազել պետք չէ, պետք է շատ ցանկանալ եւ փորձել խաղալ այն կերպարները, որոնց հետ այդ տարիքում համահունչ է ներքին աշխարհդ, որովհետեւ կան կերպարներ, որոնք կերտելիս դերասանին պետք է նաեւ ներքին հասունություն եւ ինչու ոչ, փորձ ու տարիք: Կարծում եմ, ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ ես իմ դերասան տեսակով աշխատասեր եմ եւ չհանձնվող:

-Էվա, գիտեմ, որ կողակցի հարցում խստպահանջ եք, կասե՞ք, թե որ արժեքներն եք ամենաշատը կարեւորում տղամարդու մեջ:

- Իրականում բացարձակ խստապահանջ չեմ. դա պարզել եմ բոլորովին վերջերս: Իմ կողքի տղամարադը պարզապես պետք է տղամարդ լինի: Հատուկ ոչ մի պահանջ չունեմ, ուղղակի պետք է ունենա տղամարդկային բոլոր հատկությունները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին