Քիմ Քարդաշյանը դարձել է Instagram-ի նոր «թագուհին»: Ռեալիթի շոուի աստղին, այնուամենայնիվ, հաջողվեց առաջ անցնել թվով ամենաշատ հետևորդներ ունեցող երգչուհուց` Բեյոնսեից: Նշենք, որ երկու աստղերի Instagram-յան էջերին հետևող օգտատերերի թվային տարբերությունը 100000 է:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Քիմ Քարդաշյանից և Բեյոնսեից հետո Instagram-ում թվով ամենաշատ հետևորդներ ունեցող աստղերին:
1. Քիմ Քարդաշյան - 44 100 000 օգտատեր
2. Բեյոնսե - 44 000 000 օգտատեր
3. Թեյլոր Սվիֆթ - 43 600 000 օգտատեր
4. Սելենա Գոմես - 41 900 000 օգտատեր
5. Արիանա Գրանդե - 41 800 000 օգտատեր
6. Ջասթին Բիբեր - 37 100 000 օգտատեր
7. Քենդալ Ջեներ - 34 500 000 օգտատեր
8. Քայլի Ջեներ - 33 800 000 օգտատեր
9. Նիքի Մինաժ - 32 300 000 օգտատեր
10. Քլոե Քարդաշյան - 30 600 000 օգտատեր