▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկներ ստանալիս ֆինանսական կողմն ինձ ամենաքիչն է հետաքրքրում. Արփինե Իսրայելյան

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր տեղեկացրեց, որ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Վահե Յանը. «Այս պահին ես չեմ կարող մանրամասնել, թե այն ինչ ֆիլմ է, միայն կարող եմ ասել, որ ռեժիսորն է Վահե Յանը, իսկ սցենարիստը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է:  Այն հայկական կոլորտային ֆիլմ է՝ համեմված  եւ դրամատիկ, եւ կատակերգական էլեմենտներով: Այս ֆիլմում գործում են երկու գլխավոր հերոսներ, իսկ մնացած դերասանները այդ երկու հերոսներին ուղղորդող կերպարներ են, որնցից մեկն էլ ես եմ: Կարծում եմ,  ֆիլմը կսիրվի, քանի որ նկրահանման ընթացքը դա է հուշում»,- նշեց դերասանուհին:
Արփինեն նկատեց. «Ցանկացած դերասան, երբ արաջարկ է ստանում, համաձայնվում է այն դեպքում, երբ դերն իրեն հետաքրքրում է, իմ պարագայում եւս այդպես է: Եթե ինձ հետաքրքրում է տվյալ կերպրը, ուրեմն ես փորձում եմ ամեն բան անել, որպեսզի այդ կերպարը նաեւ իմ կողմից հարստացնեմ: Ինչպես յուրաքանչյուրը, այնպես եւ ես, իհարկե, ունեմ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եմ, բայց ես սկզբունքային դերասանուհի չեմ, այդ մասին կարող են վկայել մարդիկ, ում հետ տարիենր շարունակ աշխատել եմ»,- նշեց նա:
Արփինեն հավելեց, որ առաջարկներ ստանալիս նրան ֆինանասական կողմը ամենաքիչն է հետաքրքրում, բայց այդ առումով էլ նա ունի իր մոտեցումները. «Ինձ առաջին հերթին հետաքրքրում է կերպարը եւ նյութը, հետո միայն ֆինանսական կողմը: Ամեն մարդ սիրում է իր մասնագիտության մեջ գնահատված լինել եւ դրանով ամեն բան ասված է»:
Խոսելով հեռուստատեսային խաղացանկի մասին եւ քննարկելով Արփինե Իսրայելյանի կերտած դերերը, որոնք մեծ մասամբ միեւնույն բնավորությունն ունեն, դերասանուհին նշեց. «Իհարկե, ես չեմ ցանկանա անընդհատ միօրինակ կերպարներով հանդես գալ, քանի որ ես ինձ համարում եմ բազմաժանր դերասանուհի եւ գիտեմ իմ հնարավորությունները, շատերն էլ գիտեն իմ հնարավորությունները եւ տեսել են ինձ բեմում, պարզապես խնդիրը ավելի շատ կապված է ռեժիսորների հետ: Մեր գիտակցության մեջ կա այսպիսի սխալ միտում, երբ դերասանին տեսնում են մի դերում, նրան բոլորը սկսկում  են պատկերացնել միայն նմանատիպ կերպարների համար, բայց դերասանին պետք է հնարավորություն տալ իր ուժերն արտահայտել: Մենք ունենք շատ լավ դերասաններ, որոնց կարելի է ուղղակի հնարավորություն տալ»:
Արփինեն որեւէ թատրոնի չի աշխատում, բայց խաղում է կոմերցիոն ներկայացումներում. «Հիմա թատերաշրջանը դեռ փակ է, բայց բացվելուն պես կշարունակեմ խաղալ Ուիլյամ Գիպսոնի «Երկուսը ճոճանակին»  ներկայացման մեջ, ի դեպ, այստեղ խաղում եմ մոտ չորս տարի»,- նշեց նա:
Մասնագիտությամբ նաեւ ռեժիսոր լինելով՝ Արփինե Իսրայելյանը նկատեց, որ հստակ չգիտի, թե արդյոք այդ ասպարեզում որեւէ աշխատանքով հանդես կգա, թե ոչ. «Կյանքը մի փոքր անկանխատեսելի է, դրա համար ոչինչ այդ առումով ասել չեմ կարող: Դրա մասին դեռ չեմ մտածել, գուցե ապագայում նաեւ այդ մասնագիտությամբ քայլեր անեմ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին