▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ քնելու ժամանակ չունեմ. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

Ամառվա վերջին ամսի՝ օգոստոսի ավարտին արդեն հաշված օրեր են մնացել և բազմաթիվ մարդիկ փորձում են բա չթողնել ամառային հանգիստը վայելելու իրենց վերջին հնարավորությունները: YerevanNews.am-ը արդեն ծանոթացրել է իր ընթերցողին մի քանի հայ հայտնիների ամառային արկածներին:  Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը: Մենք փորձեցինք պարզել, արդյո՞ք հեռուստաէկրաններից չիջնող Սարգիսը կարողացել է այս տարի վայելել իր հանգիստը:

- Այս տարի չեմ հագստացել, ընդհանրապես: Նույնիսկ քնելու ժամանակ չունեմ:

Իսկ որտե՞ղ եք սիրում անցկացնել Ձեր հանգիստը. արտերկրում թե՞ Հայաստանի տարածքում:

-Ես ընդհանրապես սիրում եմ հանգստանալ արտերկրում: Հայաստանի տարածքում չգիտեմ ակտիվ հանգիստ անցկացնելու համապատասխան վայր: Ակտիվ հանգիստ անցկացնելու տեղ չկա, իմ կարծիքով, որտեղ ես կարող եմ հանգստանալ:

Ըստ Ձեզ Հայաստանում հանգիստը մատչե՞լի է:

-Կախված նրանից, թե որտեղ կամ որ եղանակին: Հայաստանն ինձ համար ավելի շատ պասիվ հանգստի համար է նախատեսված՝ Ջերմուկում, Աղվերանում, Ծաղկաձորում: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին