Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն դերասան Արտյոմ Մարկոսյանը: Մեզ հետ զրույցում հումորիստը տեղեկացրեց, որ առաջիկայում մեծ աշխատանքներ է նախատեսում. «Նոր նախագծերի մի շարք նպատակներ կան, բայց ես ունեմ բնավորություն՝ յուրաքանչյուր ծրագիր մինչեւ գոնե 80 տոկոսով իրականությանը մոտ չի լինում, ես չեմ սիրում դրա մասին խոսել: Հեռուստատեսային նոր նախագծի պլաններ կան, որը հավանաբար եթերում կլինի աշնան երկրորդ կեսին: Աստված առաջ, տեսնենքч ինչպես կընթանան մեր ծրագրերը,- նշեց հաղորդավարը:
Դերասանը հավելեց նաեւ, որ ինքն ու Արմեն Վարդանյանը ունեն նաեւ համատեղ շոու-ներկայացման գաղափար. «Հիմա երևւի առաջինը կլինեմ, ով կասի այս մասին, բայց նախատեսվում է բեմական գործունեության նոր ծրագրեր. շատ հետաքրքիր խմբի հետ միասին ուզում ենք նոր շոու-բեմականացում ներկայացնել, եւ եթե ամեն բան բարեհաջող ընթանա, մինչև այս տարվա վերջ այն կհանձնենք հանդիսատեսի դատին»,- նկատեց նա:
Արտյոմ Մարկոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս աշնանը հանդես կգա «Последний из Магикян» ռուսական կոմեդիկ հեռուստասերիալում. «Հաճախ եմ հրավիրվում տարբեր ֆիլմերի «պրոբաների», բայց դրանց մասին չեմ սիրում բարձրաձայնել: Ձեզ առաջինը վստահելով՝ կասեմ, որ աշնանը հեռուստադիտողը ինձ կտեսնի «Последний из Магикян» ռուսական կոմեդիկ հեռուստասերիալում, որտեղ ինձ հրավիրեցին կոնկրետ դերի համար, ես էլ գնացի, նկարահանվեցի եւ վերադարձա, թե հետագայում շարունակական կլինի իմ կերպարը այդ ֆիլմում, դեռ պարզ չէ,- պատմեց դերասանն ու հավելեց,- այս պահին էլ մի քանի առաջարկներ էլ կան, որոնք դեռեւս քննարկման փուլում են»:
Մեր երկրում հեռուստասերիալներում նկարահaնավելու առաջարկներ Արտյոմ Մարկոսյանը դեռեւս չի ունեցել, այդ հարցում նա ունի իր պատճառաբանությունը. «Ես չեմ ուզում որեւէ մեկին փնովվել, պարզապես ես այնպիսի մոտեցում ունեմ հատկապես մեր «ողբանվագ» սերիալների նկատմամբ, որ ես ինքս էլ առանձնապես հակված չեմ դրանցում իմ մասնակցությունը ունենալ, կարծում եմ, դա էլ հենց պատճառ է հանդիսացել, որ առաջարկներ էլ չեն եղել: Այս պահին ավելի շատ գեղարվեստական ֆիլմերի վրա եմ կենտրոնացած»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավոր է արդյոք լուրջ դերերում տեսնել Արտյոմ Մարկոսյանին, դերասանը պատասխանեց. «Ամեն բան կախված է դերից, ամեն բան էլ հնարավոր է, բայց չեմ էլ կարող ժխտել, որ հումորն իմ մեջ, ասես, ի ծնե է սերմանված»:
Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում