▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հոգի ունի այն կարողությունն աշխարհում, որ միշտ իրենից առաջ քո մասին է մտածում. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը  ֆեյսբուքյան իր էջում իր մոր` դրամատուրգ, սցենարիստ Աննա Աղասարյանի հետ լուսանկար է հրապարակել` շնորհավորելով նրան ծննդյան կապակցությամբ.

«Գրեթե բոլոր մարդիկ աշխարհում ցանկացած դրությունում, միշտ առաջինը մտածում են իրենց մասին, նաև հայտնվում են մեր կյանքում մարդիկ ,ովքեր մտածում են մեր մասին նույնքան, որքան սեփական անձի։Բայց միայն մի հոգի ունի այն կարողությունն արխարհում, որ ցանկացած դրությունում , ցանկացած վիճակում, միշտ իրենից առաջ Քո մասինա մտածում։Շնորհավոր լուսավոր ծնունդդ Մերս»:

Հավելենք, որ  Աննա Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները», «Ուիլլի, Թիթի, Ջիկ և երեքն էլ մի աղջիկ», «Անառակ հոր վերադարձը» դրամաները և «Խելահեղ օր» կոմեդիան բեմադրվել է Հայաստանի պետական թատրոններում, Թբիլիսիի հայկական պետական թատրոնում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Հալեպում, Թեհրանում և Բեյրությում: 2000թ. նրա հեղինակած «Խելագարներ բոլոր երկրների, միացեք» կոմեդիան Կոլումբիայի համալսարանի նախաձեռնությամբ թարգմանվել և հրատարակվել է Նյու Յորքում: Հեղինակել է բազմաթիվ հրապարակախոսական և թատերագիտական հոդվածներ, որոնք տպագրվել են տեղական և սփյուռքահայ մամուլում: Եղել է Վ.Չալդրանյանի «Քրմուհին» գեղարվեստական ֆիլմի, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարևաններ» և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հանուն սիրո» հեռուստասերիալների սցենարիստը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին