▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Բաբախանյանը՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմի, անցած ճանապարհի և հայկական հեռուստատեսության մասին

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ով նկարահանել է «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» ֆիլմերը, որոնցում հանդես է եկել նաեւ որպես սցենարիստ: Սեպտեմբերի 10-ին մեծ էկրան կբարձրանա նրա նոր՝ «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմը:

Պարոն Բաբախանյան, այս ամռանն համացանցում պարբերաբար քննարկվում էր«Հյուսիս-հարավ» ֆիլմը, որն ըստ նախնական տվյալների` էկրաններին է հայտնվելուսեպտեմբերին: Որպես տվյալ ֆիլմի ռեժիսոր այս փուլում կարո՞ղ եք մանրամասներներկայացնել նկարահանման ընթացքից և ոչ միայն:

- Սեպտեմբերի 10-ին էկրաններ կբարձրանա «Հյուսիս-հարավ» ֆիլմը, որը կհետաքրքրի տարիքային տարբեր խմբերի՝ փոքրից մեծ: Հանդիսատեսին հատկապես դուր կգան կինոյում օգտագործվող որակյալ անիմացիոն հնարքները, սյուժետային լուծումներն ու մատուցման ձևը: Նշեմ, որ ֆիլմի անիմացիան իրականացրել է «Mosh Graphics» ընկերությունը՝ Կարեն Ասատրյանի ղեկավարությամբ: «Հյուսիս-հարավ» ֆիլմում հայկական կինոարտադրության մեջ առաջին անգամ ընդգրկվել են մեծածավալ անիմացիոն դրվագներ: Ֆիլմի ստեղծման աշխատանքներում զգալի ներդրում է ունեցել պրոֆեսիոնալ նկարիչ Արմեն Ղազարյանը: Որպես հետաքրքիր փաստ՝ կարող եմ նշել այն, որ ֆիլմում ինքնատիպ մոտեցմամբ անդրադարձել ենք պատմական որոշ էջերի. այդ դրվագները եւ ոչ միայն, է՛լ ավելի կենդանի են ստացվել հագուստային և ոճային ճիշտ լուծումների շնորհիվ:
Ֆիլմը չորս ընկերների մասին է, որոնց մարմնավորել են Միշոն, Հայկոն, Սոս Ջանիբեկյանը եւ Միացյալ նահանգներից ժամանած Դավիթ Թովմասյանը: Նրանք հայտնվում են մի դժվար պատմության մեջ, որից փորձում են դուրս գալ, վերջում նրանց հաջողվում է հաղթահարել բոլոր խնդիրները: Ֆիլմում կա սեր, երաժշտություն, որովհետեւ հերոսներից մեկը երաժիշտ է, կան մասսայական մեծ տեսարաններ: Ֆիլմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գրեթե չկա ինտերիեր, այսինքն՝ բնակարանում, տանը ոչ մի դրվագ չկա, ընդ որում սա հատուկ նպատակ չէր, այլ ստացվեց ինքնաբերաբար. նկարահանումները գրեթե ամբողջությամբ իրականացվեցել են բաց երկնքի տակ:

Ֆիլմի նկարահանման ընթացքի լուսանկարներից շատերի մոտ կարծիք է ստեղծվել, թե չորս հերոսները պայքարելու են մեկ աղջկա համար, այսինքն՝ ստացվում է, որ այս անգամ էլ կնոջ սերն ու հմայքը գլխավոր շե՞շտն է լինելու:

- Այո, ֆիլմի պաստառն այդպիսի տպավորություն է ստեղծում, բայց բոլորովին այդպես չէ: Դիտելուց հետո հանդիսատեսը կհասկանա՝ ինչ և ինչու է:

Դուք ֆիլմի ռեժիսորն եք, բայց ինչպես Ձեր բոլոր ֆիլմերում, գիտեմ, որ այս ֆիլմում եւս դուք կրկին Ձեր ներդրումն ունեք սցենարական լուծումների հարցում:

- Այո, սա արդեն չորրորդ ֆիլմն էր, որի սցենարի վրա նույն թիմով ենք աշխատում: Ճիշտ է, հիմնական սցենարիստը Աշոտ Աբրահամյանն է, ով ամենամեծ ծավալի աշխատանքներն է իրականացնում, բայց նրա հետ աշխատում ենք նաև ես և այլ մասնագետներ:

«Հյուսիս-հարավ» ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնի դերասաններ, սա՞ է ֆիլմիհամար մեծ հաջողություն գրանցելու ամենագլխավոր հաղթաթուղթը:

- Ֆիլմին հաջողություն է բերելու հենց ֆիլմը, որովհետեւ, եթե հավաքես լավ դերասաններ, բայց ունենաս վատ սցենար եւ վատ աշխատես, ուրեմն ոչինչ լավ չի ստացվի: Իրականում՝ ֆիլմի հաջողությունը շատ բաներից է կախված, եթե համակարգված աշխատանքները՝ սցենարը, դերասանների քասթինգն ու ընտրությունը, ռեժիսուրան, մոնտաժը, անիմացիոն լուծումները, երաժշտական գործիքավորումները և այլն, եթե այս ամենը որակով են արվում, ապա կինոն շունչ է ստանում, մարդիկ հավատում են քո աշխատանքին, գալիս են դիտելու եւ այդ 1.5 ժամը ընկնում են ուրիշ աշխարհ: Այս պատճառով ֆիլմի հաջողության հարցում կոնկրետ խաղադրույքը դնել դերասանների վրա, սխալ է:

«Հյուսիս-հարավ» ֆիլմում կներկայանան Միշոն եւ Հայկոն, նրանց տարաձայնության եւանձնական ոչ այնքան հարթ հարաբերությունների մասին բազմիցս է խոսվել, ինչըշատերի համար սրտնեղելու առիթ էր, որովհետև նրանց միասին տեսնելու ցանկությունունեին: Ի ուրախություն վերջիններիս` Ձեր «թեթեւ ձեռքով» տղաները կրկին համատեղաշխատանքով կներկայանան: Նրանց միասին մեկ աշխատանքում ներգրավվելը Ձե՞րգաղափարն է եղել և ինչո՞ւ:

- Դա մեր գաղափարն էր, մտադիր էինք երկուսին էլ ընդգրկել մեր ֆիլմում: Նկարահանման ընթացքում նրանց հարաբերությունները շատ լավ էին: Չգիտեմ, թե ինչ է եղել տարիներ առաջ նրանց միջեւ, բայց վստահ կարող եմ ասել, որ տղաների հարաբերությունները արդեն հարթված են: Կարծում եմ «Հյուսիս-հարավ» ֆիլմն էլ եւս մեկ առիթ հանդիսացավ, որ տղաների հարաբերությունները ավելի ջերմանան: Նրանք նկարահանվում էին նույն տեսարաններում, իսկ Հայկոյի եւ Միշոյի ընկերական հարաբրությունները օգնեցին մեզ ողջ նկարահանման ընթացքում, ինչի համար մենք էլ ենք շատ ուրախ: Մեկ այլ, շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ ֆիլմի նկարահանումների ժամանակաընթացքում՝ Միշոն ամուսանցավ իր վերջին տեսարանի նկարահանման հաջորդ օրը, եւ ողջ անձնակազմին, այդ թվում եւ Հայկոյին հրավիրեց իր հարսանյաց միջոցառմանը, ինչը եւս հաճելի էր բոլորիս համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին