▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիանան՝ երկրպագուներին սպասվող անակնկալի, ապագա ծրագրերի և երկրորդ երեխան ունենալու մասին

Life.panorama.am-ն այսօր զրուցել է երգչուհի Լիանայի հետ:
-Լիանա, վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, թե ստեղծագործական աշխատանքի դադար եք հայտարարել: Հետաքրքիր է՝ ինչո՞վ եք զբաղված:
-  Նախ նոր ենք վերադարձել հանգստից, բայց առհասարակ, ուշադրությանս մեծ մասը կենտրոնացված է որդուս վրա, ով 3.5 տարեկան է ընդամենը: Իհարկե, ամեն օր էլ աշխատանքի եմ՝ երգում եմ «Արքայաձոր» ռեստորանային  համալիրում: Միաժամանակ շատ՝ մոտավոր 2-3 ձայնասկավառակի համար նախատեսված երգեր ունեմ, որոնք դեռեւս ձայանագրված չեն, պլաններ ունեմ նոր ձայնասկավառակ թողարկել:
-Ստացվում է, որ ձեր երկրպագուները առաջիկայում նոր անակնկալների սպասե՞ն:
-  Այո, քանի որ նոր երգեր շատ ունեմ ու նաեւ մտածում եմ տեսահոլովակի մասին, որն անպայման այս տարի կնկարահանեմ, պարզապես պետք է կողմնորոշվել, թե որ երգի հիման վրա այն կլինի: Նաեւ շատ մեծ անակնկալ ունեմ զուգերգի տեսքով, որի մասին դեռեւս չեմ բարձրաձայնի, չեմ ասի, թե ում հետ կլինի նոր զուգերգը, միայն նշեմ, որ երգն արդեն ձայնագրման ընթացքի մեջ է, այն իսկապես շատ գեղեցիկ երգ է, որը եւս անպայման տեսահոլովակ կունենա այս տարի:
-Օրեր առաջ Ձեր յութուբյան պաշտոնական էջում Ձեր եւ Արսեն Սաֆարյանի «Սիրում եմ քեզ» կոչվող դուետն էիք հրապարակել, որը երգել եք Արսեն Սաֆարյանի մենահամերգի ժամանակ, տեսահոլովակի տեսքով այս երգը շարունակություն կունենա՞:
-  Անկեղծ ասած այդ թեմայով դեռ չենք խոսել, գուցե մեկ այլ երգ ընտրենք, քանի որ մեր ձայները զուգերգի համար շատ են համապատասխանում. մենք ունենք ստացված դուետներ: Իսկ այդ երգը, որը հրապարակեցի, Արսենի երգն է, որը հանպատրաստից երգեցինք նրա մենահամերգի ժամանակ:
-Լիանա, շատերն իրենց սիրո պատմությունը գտնում են Ձեր երգերում, դուք մեղեդային երգչուհու համբավ ունեք, նոր երգերը այդ շարքի՞ց կլինեն:
-  Այո, իմ բոլոր երգեը սիրո հիման վրա են, քանի որ, ըստ իս,ամեն ինչի հիմքում սերն է ընկած եւ ինչպես էլ որ անես, միեւնույն է, երգերը ստացվում են սիրո մասին, լինի դա սեր ընկերոջ, ծնողի, թե հենց սիրելիի նկատմամբ: Ինչ վերաբերվում է իմ մեղեդային երգացանկին, կասեմ, որ այո, այն երգը, որը նախատեսված է դուետի համար, կլինի մեղեդային, շատ քնքուշ երգ, իհարկե, նաեւ նոր ռիթմիկ պարային երգեր էլ կլինեն, քանի որ ես էլ նման երգերի պակաս ունեմ: Այնպես որ, այս ընթացքում շուրջ չորս երգեր ձայնագրման պրոցեսի մեջ են եւ շուտով նոր շնչով կներկայանամ իմ սիրելի հանդիսատեսին:
-Այս պահին երգում եք երեւանյան ռեստորաններից մեկում, ունե՞ք երկրպագուներ, ովքեր գալիս են ոչ թե պարզապես ռեստորան, այլ գալիս են անձամբ Ձեզ լսելու:
-  Այո, իմ սիրող հանդիսատեսը ինձ միշտ փնտրում եւ գտնում է: Անգամ աշխատանքի նպատակով մի ժամանացային վայրից մյուսում տեղափոխվելիս՝ նրանք հետաքրքրվում են եւ գալիս են տվյալ վայր, մոտենում են ինձ, գրկախառնվում, համբուրում, ջերմ խոսքեր ասում եւ լսում իմ կատարումները: Ես իմ հանդիսատեսին շատ եմ սիրում եւ ամեն բան նրանց համար սիրով եմ անում, իրենք էլ ինձ են սիրում, ինչը ես իսկապես զգում եմ: Ամեն անգամ, երբ կարող են անգամ փողոցում մարդիկ ինձ մոտենալ, ասել, որ սիրում են իմ երգերը, ամեն անգամ, երբ թեկուզ ռեստորանի բեմից տեսնում եմ նրանց հայացքները եւ լսում նրանց ծափահարությունները, ես անասելի հուզմունք եւ բավականություն եմ ապրում:
-Ստացվում է, որ երգիչները, ովքեր այսօր երգում են ակումբներում եւ ռեստորաններում, բացի գումար աշխատելուց ամեն օր փոքրիկ համերգնե՞ր են ունենում եւ վայելում են հանդիսատեսի ջերմությունը:
-   Անշուշտ: Կարծում եմ՝ ռեստորանում երգելը գերխնդիր չէ, որովհետեւ աշխարհի բոլոր աստղերն են երգում ռեստորաններում, իհարկե ոչ այնքան գումարով, որքան մենք ենք աշխատաում, բայց, միեւնույն է, երգում են: Ռեստորաններում երգելու հարցում կան նաեւ շատ դրական կողմեր՝ այդպես երգիչը մոտ է լինում ժողովրդին, այդպես երգիչը մշտապես ռիթմի մեջ է լինում, անընդհատ զգում է հանդիսատեսին:

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցել է երգչուհի Լիանայի հետ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին