▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանյե Ուեսթը մտադիր է թեկնածությունն առաջադրել 2020-ի նախագահական ընտրություններին

Երեկ երեկոյան Լոս Անջելեսում տեղի է ունեցել MTV VMA մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել համաշխարհային շոու բիզնեսի ամենավառ և հայտնի ներկայացուցիչները, որոնց շարքում է եղել նաև ռեփեր Քանյե Ուեսթը: Ռեփերին ուղեկցել է նրա կինը` Քիմ Քարդաշյանը, ով մրցանակաբաշխությանը ներկայացել է հայտնի «Balmain» նորաձևության տան զգեստով: Նշենք, որ Քանյեն երգիչ Ջոն Լեջենդի հետ միասին մրցանակ է ստացել սոցիալապես կարևոր հաղորդագրություն և ասելիք ունեցող հոլովակներ ներկայացնելու համար։ Մրցանակը ստանալուց հետո Քանյե Ուեսթն իր ելույթի ժամանակ ասել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Տեղեկացնենք սակայն, որ ավելի ուշ ռեփերը խոստովանել է, որ իր ելույթի ժամանակ եղել է մարիխուանայի ազդեցության տակ։


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին