Life.panorama.am-ը գրում է. Արամեն անակնկալ է պատրաստում իր երկրպագուների համար. այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ակնարկել է հենց ինքը՝ երգիչը: Սպասվող անակնկալի հետքերով՝ կապ հաստատեցինք երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց.
«Քանի որ Արամեի կարաոկեն այս ընթացքում փակ էր վերանորոգման աշխատանքների պատճառով, շուտով՝ սեպտեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսքով կվերաբացվի կարաոկեն եւ նույն օրն էլ թե կարաոկեում, թե հեռուստատեսությամբ կկայանա Արամեի նոր երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Երգը, որի հիման վրա նկարահանվել է Արամեի նոր տեսահոլովակը, կոչվում է «Սրտի երգը»: Այն շատ գեղեցիկ, մեղեդային երգ է, որի երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերի հեղինակը եւ տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Նաեւ երգի գործիքավորումը կատարել են «Կարեն եւ Սեւակ» փրոդաքշենը, իսկ միքսը իրականացրել է Մարտին Միրզոյանը»:
Արտյոմ Հակոբյանը պատմեց նաեւ, որ նոր տեսահոլովակում Արամեն միակ հերոսն է լինելու. ««Սրտի երգը» կոչվող տեսահոլովակը ամբողջությամբ հիմնված է Արամեի վրա, այսինքն նա տեսահոլովակի միակ հերոսն է լինելու»,- պատմեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում