▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշնանային նորաձևության գաղտնիքները` ըստ Դիանա Շատվերյանի

 

 

 

 

 

 

 

 

Armlur.am-ը գրում է, որ շուտով աշուն է, իսկ նորաձևության սիրահարներն արդեն պատրաստվում են հրաժարվել ամառային լուքերից` դրանք փոխարինելով աշնանայիններով: Իսկ ո՞ր գույներն են այս աշնանը նորաձեւ, ի՞նչ կտորից, ի՞նչ չափի զգեստներ է խորհուրդ տրվում կրել աշնանային առօրյա լուքեր ընտրելիս. այս և այլ հարցերին պատասխանել է դիզայներ Դիանա Շատվերյանը: 

timthumb2.jpg (700×407)Նրա խոսքով` այս աշնանը նորաձև են լինելու մոխրագույնի, կարմիրի, մուգ վարդագույնի երանգները, ինդիգո կապույտը եւ բոլոր վառ գույները, ինչպես նաև` սևի և սպիտակի համադրությունը: Այս աշնանը մոդայիկ է վանդակավոր պրինտը` անկախ չափից, մանրից մինչև խոշոր: 

fall-2012-2013-winter-rtw-coats-voluminous-oversize-style-fashion-trend-runway-rochas-chloe-jil-sander-chalayan1.jpg (650×474)

Աշնանային զգեստներ ընտրելիս կարելի է համադրել քաշմիրը` մետաքսի հետ, և, առհասարակ, ավելի ծանր կտորները` թեթևների հետ.

«Այս աշուն նորաձև է հագուստի oversize չափը. եթե նախորդ տարի այն «մասնակի» էր նորաձև, ապա այս տարի այն իրենց հավաքածուներում օգտագործել են գրեթե բոլոր հայտնի դիզայներները` վերնաշապիկից մինչև բաճկոնների հավաքածուներ ստեղծելիս»,- տեղեկացրեց դիզայները: 

t6.jpg (500×384)
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է շրջազգեստներին և կիսաշրջազգեստներին, ապա ակտուալ է լինելու կա՛մ դրանց կարճ, կա՛մ երկար չափը. միջին չափն արդեն կզիջի իր դիրքերը: Տաբատներից էլ մոդայիկ կլինեն լայն տեսակները, կիպ տեսակներն էլ իրենց հերթին չեն դադարի նորաձև լինելուց: 

Samye-vysokie-kabluki-ot-izvestnyh-dizaynerov.jpg (700×467)

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին