▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Հակոբյանը՝ հաղորդավարուհու կարգավիճակում

Դիտեք նաև՝

Մերի Հակոբյանը՝ հաղորդավարուհու կարգավիճակում

 

Մերի Հակոբյանը՝ հաղորդավարուհու կարգավիճակում
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մերի Հակոբյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի հաղորդավարուհու կարգավիճակում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց հենց Մերի Հակոբյանը. «Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, այս ամսվա վերջից հեռուսատադիտողը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում կարող է հետեւել շատ հետաքրքիր երաժշտական հաղորդման, որի հաղորդավարուհու կարգավիճակում կներկայանամ ես: Նշեմ, որ երբ ստացա այս հաղորդման իրականացմանը մասնակցելու հրավերը, այն ինձ անմիջապես հետաքրքրեց եւ ես սիրով համաձայնեցի»,- պատմեց դերասանուհի-հաղորդավարուհին:
Ի դեպ հաղորդավարական ասպարեզում սա Մերի Հակոբյանի միակ փորձը չէ. «Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting schooli»-ի հաղորդավարության բաժինը եւ արդեն հասցրել եմ հեռուստադիտողին նաեւ այս կողմով ներկայանալ նախկին «Երեւան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Kino stop» հաղորդման շրջանակներում: Այնպես որ, ոլորտը ինձ համար նոր չէ, ուստի ես իմ ողջ ջանքերը ներ կդնեմ, որպեսզի հաղորդումը սիրվի հեռուստադիտողի կողմից»,-պատմեց հաղորդավարուհին:
Ի դեպ, Մերի Հակոբյանը մեզ հետ զրույցում խոստացավ, որ նոր աշխատանքի պատճառով չի հեռանա կինոասպարեզից. «Կան մի քանի նախագծեր, որոնք դեռ ընթացքի մեջ են, այսինքն կինոասպարեզում կլինեմ մի փոքր ուշ, բայց եւ երկար չեմ սպասեցի այն մարդկանց, ովքեր սպասում են ինձ նոր կերպարներում»,- նշեց Մերին:
Մերի Հակոբյանը՝ հաղորդավարուհու կարգավիճակում«Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մերի Հակոբյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի հաղորդավարուհու կարգավիճակում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց հենց Մերի Հակոբյանը. «Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, այս ամսվա վերջից հեռուսատադիտողը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում կարող է հետեւել շատ հետաքրքիր երաժշտական հաղորդման, որի հաղորդավարուհու կարգավիճակում կներկայանամ ես: Նշեմ, որ երբ ստացա այս հաղորդման իրականացմանը մասնակցելու հրավերը, այն ինձ անմիջապես հետաքրքրեց եւ ես սիրով համաձայնեցի»,- պատմեց դերասանուհի-հաղորդավարուհին:
Ի դեպ հաղորդավարական ասպարեզում սա Մերի Հակոբյանի միակ փորձը չէ. «Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting schooli»-ի հաղորդավարության բաժինը եւ արդեն հասցրել եմ հեռուստադիտողին նաեւ այս կողմով ներկայանալ նախկին «Երեւան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Kino stop» հաղորդման շրջանակներում: Այնպես որ, ոլորտը ինձ համար նոր չէ, ուստի ես իմ ողջ ջանքերը ներ կդնեմ, որպեսզի հաղորդումը սիրվի հեռուստադիտողի կողմից»,-պատմեց հաղորդավարուհին:
Ի դեպ, Մերի Հակոբյանը մեզ հետ զրույցում խոստացավ, որ նոր աշխատանքի պատճառով չի հեռանա կինոասպարեզից. «Կան մի քանի նախագծեր, որոնք դեռ ընթացքի մեջ են, այսինքն կինոասպարեզում կլինեմ մի փոքր ուշ, բայց եւ երկար չեմ սպասեցի այն մարդկանց, ովքեր սպասում են ինձ նոր կերպարներում»,- նշեց Մերին:
 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին