▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ միշտ բաժին է հասնում այն, ինչ ուզում եմ». Նարեկ Մակարյան

BlogNews.am-ը գրում է. Երգիչ, դերասան Նարեկ Մակարյանին կրկին կտեսնեք հեռուստասերիալում, սա նրա առաջին փորձը չէ: Այս անգամ նա կխաղա Շանթ հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:  Զրույցում Նարեկը մի քանի մանրամասներ է բացահայտել.

«Ես ինձ արդեն փորձել էի որպես սերիալային դերասան, բացի այն, որ ստացվում էր, նաև հաճույքով էի նկարահանվում: Ճիշտ է՝ սերիալում նկարահանվելը, այն էլ գլխավոր դերում, չափազանց ժամանակատար է, բայց այս անգամ էլ որոշեցի ընդունել առաջարկը»:

Սերիալում Նարեկը խաղալու է Վահագնի դերը, ով կանանց գայթակղելու բնատուր տաղանդ ունի: Նա բարի և անհոգ երիտասարդ է, ով չափազանց լավ է կարողանում լեզու գտնել կանանց հետ: Խոսելով իր և կերպարի նմանությունների մասին՝ Նարեկն այսպես ասաց. «Կերպարն ինձ գրավեց նրանով, որ այն սերիալի տարբեր հատվածներում շատ տարբեր է և ինձ հնարավորություն է տալիս դրսևորելու իմ կարողությունները՝ որպես դերասան: Ինձ միշտ էլ բաժին է հասնում այն, ինչ ուզում եմ բոլոր դեպքերում: Այս կերպարն էլ էր այն, ինչ ուզում էի: Սերիալում նկարահանվելով՝ ես կարողանում եմ կատարելագործվել, ես դերասան չեմ, բայց սերիալի շնորհիվ փորձ եմ ձեռք բերում, իսկ խաղընկերներս, ովքեր պրոֆեսիոնալ դերասաններ են, ինձ օգնում են այդ հարցում»:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք սերիալն օգնում է արտիստին չմոռացվել, Նարեկը պատասխանեց. «Համաձայն եմ, երբ սերիալի շնորհիվ տևական ժամանակ լինում ես հեռուսատաէկրանին, դա չի թողնում, որ մոռացվես ու նաև ավելի մեծ ճանաչում է բերում: Բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր արտիստ պետք է այնպես իրեն դրսևորի, որ չհոգնեցնի հանդիսատեսին: Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Ամեն օր երևալն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը»,-եզրափակեց Նարեկը: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին