▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանն իր սյուժեյով ավելի հագեցած կլինի, քան նախորդները. Արմեն Պետրոսյան

Հեռուստադիտողի կողմից կարճ ժամանակում մեծ սեր եւ հետաքրքրություն վայելող «Ֆուլ հաուս» սիթքոմը արդեն սկսել է նոր՝ 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Սեպտեմբերի 14-ից հեռուստադիտողը կրկին կարող է դիտել սիրված սիթքոմի նոր սերիաները. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
Մեզ հետ զրույցում պրոդյուսերը բացահայտեց սիթքոմի հետ կապված նոր մանրամասներ՝ «Ֆուլ հաուս»-ի 3-րդ եթերաշրջանի միայն առաջին սերիայում կներկայանա նաև Արմեն Պետրոսյանը՝ բռոկերի դերում. «Նոր եթերաշրջանում երեք նոր կերպարներ կլինեն սիթքոմում՝ բռոկերը, ում մարմնավորում եմ ես, եւ երկու աղջիկները, ում գործողությունները կզարգանան մեր հերոսների շքամուտքի հրապարակում, բայց թե նրանք  ի՞նչ նպատակներով են եկել սիթքոմ եւ ինչո՞ւ պետք է այդտեղ ապրեն, բոլորին պարզ կլինի նոր եթերաշրջանի հենց առաջին սերիայից հետո. նոր հերոսուհիներին կմարմնավորեն Էվա Խաչատրյանն ու Ադրիանա Գալստյանը»,- պատմեց Արմեն Պետրոսյանը:

LIfe.panorama.am-ը գրում է. Հեռուստադիտողի կողմից կարճ ժամանակում մեծ սեր եւ հետաքրքրություն վայելող «Ֆուլ հաուս» սիթքոմը արդեն սկսել է նոր՝ 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Սեպտեմբերի 14-ից հեռուստադիտողը կրկին կարող է դիտել սիրված սիթքոմի նոր սերիաները. այս մասին  հայտնեց «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
Մեզ հետ զրույցում պրոդյուսերը բացահայտեց սիթքոմի հետ կապված նոր մանրամասներ՝ «Ֆուլ հաուս»-ի 3-րդ եթերաշրջանի միայն առաջին սերիայում կներկայանա նաև Արմեն Պետրոսյանը՝ բռոկերի դերում. «Նոր եթերաշրջանում երեք նոր կերպարներ կլինեն սիթքոմում՝ բռոկերը, ում մարմնավորում եմ ես, եւ երկու աղջիկները, ում գործողությունները կզարգանան մեր հերոսների շքամուտքի հրապարակում, բայց թե նրանք  ի՞նչ նպատակներով են եկել սիթքոմ եւ ինչո՞ւ պետք է այդտեղ ապրեն, բոլորին պարզ կլինի նոր եթերաշրջանի հենց առաջին սերիայից հետո. նոր հերոսուհիներին կմարմնավորեն Էվա Խաչատրյանն ու Ադրիանա Գալստյանը»,- պատմեց Արմեն Պետրոսյանը:

Նոր հերոսները անցած 2 եթերաշրջանների «եկող-գնացող» կերպարների նման մեկ եթերաշրջանով կեզրափակվե՞ն, թե կմնան որպես հաստատուն կերպարներ, պրոդյուսերը դժվարացավ պատասխանել. «Այս պահին ոչ մեկը չի կարող ասել՝ նրանք կդառնան հաստատուն կերպարներ, թե իրենց դերը կկերտեն միայն այս եթերաշրջանում: Դա կախված է տվյալ կերպարների զարգացումից, ինչպես նաեւ սցենարիստներից, թե նրանք կկարողանան արդյոք հետագայում պահպանել այդ կերպարները: Այնպես որ, այս հարցի պատասխանը ավելի պարզ կլինի տարվա վերջին, երբ ավարտենք 3-րդ եթերաշրջանը»:

Անկախ կերպարների զարգացումներից՝ Արմեն Պետրոսյանը նշեց. «3-րդ եթերաշրջանը բավականին հագեցած կլինի, ավելին՝ վստահաբար կարող եմ ասել, որ իր սյուժետային գծերով ավելի հագեցած է, քան առաջին երկու եթերաշրջանները, այսինքն՝ զարգացումներն ու իրավիճակների փոփոխությունները շատ ավելի հաճախ կլինին: Ի դեպ, այս եթերաշրջանը կտարբերվի նաեւ իր տեւողությամբ, այն ամենաերկարն է լինելու, եթե նախորդ եթերաշրջանները եղել են 25-27 սերիա, ապա այս անգամ մենք կներկայացնենք 32 սերիա, որը կհեռարձակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին