▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղողի նոր տեսակ Էռնա Էլիզբարյանի այգում

 

 

Հայաստանում խաղողի նոր տեսակ է ստեղծվել, սակայն  ոչ սովորական ճանապարհով: Հայտնի է, որ խաչասերումը բարդ գործընթաց է, որն իրականացվում է նույն տեսակի տարբեր սորտերի, ինչպես նաև տարբեր տեսակների միջև: Էռնա Էլիզբարյանի ընտանիքում, սակայն,  դա տեղի է ունեցել շատ պատահական կերպով:

«Ինքնուրույն խաչասերում է տեղի ունեցել. խաղողի ողկույզները աճել են մագլցող թփերի վրա: Խաղողի այս նոր տեսակը մենք համտեսել ենք, և համային առումով այն չի տարբերվում խաղողի սովորական տեսակներից».-Asekose.am-ին ասաց հեռուստամեկնաբան Էռնա Էլիզբարյանը: 

Հեռուստամեկնաբանը զրույցի ընթացքում նաև նշեց, որ խաղողի նոր տեսակի հայտնաբերումը տեղի է ունեցել  իրենց փոքր այգում, որտեղ կան շատ պտղատու ծառեր և խաղողի թփեր: Էռնայի խոսքով` իրենց այգով հիմնականում զբաղվում է հայրը, ով, թոշակառու լինելով, օրվա մեծ մասն անցկացնում է հենց այնտեղ.

Հավելենք, որ խաղողի  այս նոր տեսակը դեռևս չի «անվանակոչվել»:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարը` Էռնա Էլիզբարյանի անձնական արխիվից

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին