US Magazine-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանի սեռափոխված հայրը՝ Քեյթլին Ջենները, հայտարարել է, որ երազում է Անջելինա Ջոլիի հետ հանդիպման մասին: Նա խոստովանել է, որ դերասանուհին իր համար մշտապես ներշնչանքի աղբյուր է եղել: Պարզվել է նաև, որ Ջենները վերջերս դիմել է Ջոլլի ոճաբան Ջեն Ռեյդին, ով էլ նրան օգնել էր ESPY Awards մրցանակաբաշխությանը ստանալ Անջելինա Ջոլիի տեսքը, որով նա ներկայացել էր «Զբոսաշրջիկ» ֆիլմի պրեմիերային:



