▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինկա Խաչատրյանի 18-ամյակի հայտնի հյուրերն ու անակնկալը

Blognews.am-ը գրում է. «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո գերին» հեռուստասերիալից հայտնի Մարինկա Խաչատրյանը երեկ  նշել է ծննդյան տարեդարձը: 

Մարինկան նշեց, որ շատ է սիրում իր տարեդարձի օրը: 18-ամյակի կապացությամբ երիտասարդ դերասանուհին մեծ երեկույթ է կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում: Դերասանուհու տարեդարձի տորթն այս տարի դեղին և կապույտ ծաղիկների համադրությամբ էր: Տորթի մոմերը փչելիս նա միշտ երազանք է պահում: 18-ամյակի առթիվ հոբելյարն իր համար կարևոր երազանք է պահել, սակայն նախընտրում է չխոսել դրա մասին, որպեսզի իրականանա:

Մարինկայի տարեդարձի անակնկալները սկսվել են կեսգիշերից. նրա ընտանիքի անդամներն ու ընկերուհիները գաղտնի զարդարել են տունը և պատրաստվել նրան շնորհավորելու: «Ձայներ լսեցի, սենյակիցս դուրս եկա ու տեսա, որ  հյուրասենյակը զարդարված է, իսկ ընկերուհիներս կանգնած են ծաղիկներով և տորթով»,- ասաց նա:

Դերասանուհու հյուրերի թվում են եղել ինչպես հարազատներն ու ընկերուհիները, այնպես էլ գործընկերները, որոնց հետ ևս հասցրել է ընկերանալ՝ Մերի Մակարյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Անաիս Սարդարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Բեն Ավետիսյանը, Սյուզի Պապյանը, Իննա Խոջամիրյանը և այլք:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին