▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հյուսիս-Հարավի» պրեմիերայի հետաքրքիր պահերն ու հյուրերը

Անկեղծ ընկերություն, սեր, արկածներ. Սոս Ջանիբեկյանի, Դիանա Մալենկոյի, ՀՏ Հայկոյի, Միշոյի, Դավիթ Թովմասյանի, Մկոյի, Սոնա Շահգելդյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» ֆիլմն արդեն էկրաններին է, իսկ ֆիլմի առաջին հանդիսատեսը լրագրողներն ու ստեղծագործական կազմն էին։ BlogNews.am-ը ևս ներկա էր ֆիլմի պրեմիերային։

Գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը նշեց, որ «Շարմը» միայն կատակերգություններ չի նկարահանում, ունեն նաև այլ ժանրի ֆիլմեր, սակայն կատակերգությունն էլ չպետք է անտեսել։ «Մեզ պետք  են այսպիսի ֆիլմեր, որպեսզի լիցքաթափվենք, ավելի ջերմ և բարի նայենք կյանքին»,- նկատեց նա։

Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն էլ նշեց, որ հումորային տեսարաններում որևէ մեկին չեն վիրավորել, մասնավորապես՝ քաղաքացիական ակտիվիսների մասնակցությամբ տեսարաններում որևէ մեկին չեն ծաղրել, իսկ քննադատությունից չեն վախենում։ «Առողջ մարդը չի վախենում ինչ-որ բանից, որը ծիծաղ է առաջացնում։ Մեր ֆիլմում չկար ծաղր, որը կվիրավորեր ինչ-որ մեկին, իսկ եթե դրան վախով վերաբերվես, պետք է ոչ մի թեմայով հումոր չանես։ Մեր ֆիլմում ոչ ոքի չենք վիրավորել՝ բացառությամբ շեփորով երիտասարդին, ում Սոնա Շահգելդյանը միշտ նեղացնում էր։)»,- ասաց նա։

Սոնա Շահգելդյանն առաջին անգամ էր ներկայանում ֆիլմում. «Երգչուհին պետք է ունենա նաև դերասանական տաղանդ։ Եթե երգչուհի չլինեի, կարծում եմ՝ կխաղայի որոշ դերեր»։

Մկոն ֆիլմում խաղում է օլիգարխի դեր։ Այսպիսի կերպարներ նա հաճախ է խաղացել, սակայն ինչպես ամեն անգամ, փորձել է տարբերվել. «Կա հիմնական ուղղվածություն, որից չես կարող շեղվել, պարզապես այդ հիմքին պետք է տաս նոր երանգներ, բնավորություն, ելևէջներ։ Կերպարի վիզուալ տեսքն էլ պետք է տարբերվի նախորդներից։ Կարծում եմ՝ ստացվել է։ Կարելի է ասել՝ սա հավաքական կերպար է։ Չի եղել կոնկրետ օլիգարխ, ում մենք կրկնօրինակել ենք»,- ասաց նա։

Ֆիլմի ամենահետաքրքիր պահերից մեկը Միշոյի և ՀՏ Հայկոյի համագործակցությունն էր։ Միշոն կատակեց, որ ինքը դեմ էր, որ այդ դերում ներկայանա ՀՏ Հայկոն և նույնիսկ փոշմանում է, իսկ Դավիթ Բաբախանյանը բացահայտեց, որ հենց Միշոյի առաջարկով են այդ կերպարի համար դիմել Հայկոյին։

«Հյուսիս-Հարավ»-ը կցուցադրվի նաև մարզերում, սակայն ստեղծագործական թիմն առայժմ չբացահայտեց, թե որ մարզերում և երբ։ Հեռուստատեսությամբ ցուցադրելու մասին ևս պրոդյուսերներն առայժմ չեն խոսում, քանի որ կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկ կա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին