▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Մխիթարյանը` «Բախտաբեր»-ից դերասանների դուրս մնալու, Շուշան Երիցյանի խաղի և նոր զարգացումների մասին

aysor.am-ը գրում է. Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բախտաբեր» հեռուստասերիալը hատկապես վերջին շրջանում կտրուկ զարգացումներ է ունենում, որոնք թեև լարված են պահում հեռուստադիտողին, սակայն որոշակի հարցեր են առաջացնում: Սերիալային հեռուստադիտողը սովոր է. եթե սիրված հերոսը սերիալի միջնամասում «մահանում», «կորչում» կամ «երկրից բացակայում» է, ապա ինչ որ բան այն չէ… «Բախտաբրի» հռուստադիտողի մոտ այս տեսանկյունից վերջերս հարցեր առաջացան. ինչո՞ւ սցենարիստը ֆիլմում «սպանեց» Արտակի դերակատարին, ում մարմնավորում էր Արշավիր Փանոսյանը:

http://www.aysor.am/files/images/522628_352069101572242_530553011_n.jpg

«Մեզ մոտ դերասանական բոլոր գծերն ավարտվում են ըստ սյուժեի, որևէ արհեստական պատճառով գիծ չի ընդհատվում: Այնպես որ, դերասանի հետ որևէ խնդիր չկա, պարզապես նրա կերպարային գիծն արդեն ավարտվել էր»,-զրույցում նշեց սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:

Արշավիր Փանոսյանից ևս հետաքրքրվեցինք, թե որևէ կոնֆլիկտ չի՞ ծագել իր և հեռուստաընկերության կամ հեռուստասերիալի ղեկավարության միջև: «Ոչ, նման բան չկա: Աշխատակազմի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է և այդպես էլ կլինի»,-նշեց դերասանը:

Սերիալին հետևողները նկատած կլինեն, որ վերջին օրերի սերիաներում ուրվագծվում է նաև Անուշին կերպարանավորող Մարիամ Ադամյանի` սերիալից հեռանալը: Սցենարիստի խոսքով` սա ևս կերպարի գիծն է, թեև, հնարավոր է, ժամանակավոր բնույթ կրի: Մեր այն դիտարկմանը, որ գուցե դերասանուհին մեկնում է հանգստանալու կամ որևէ այլ տեղ նկարահանվելու` Ա. Մխիթարյանը պատասխանեց. «Ոչ, սա ուղակի սյուժետային գիծ է, հետագայում պարզ կլինի, թե ինչո՞ւ Անուշը մեկնեց: Իսկապես, շուտով այս կերպարը ևս դուրս կմնա իրադարձություններից: Սակայն հնարավոր է, որ դա ժամանակավոր բնույթ կրի, քանի որ սերիալը դեռևս չի ավարտվել: Պարզ չի, թե դեռ ինչ կերպարներ կգան ու կգնան: Եթե որևէ մեկը սերիալից դուրս է մնում, պարտադիր չի, որ դա վերջնական լինի: Միայն մահացածները ետ չեն գալիս»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև Անիին մարմնավորող Շուշան Երիցյանի կերպարին. Վերջերս հարցազրույցներից մեկում դերասանուհին շեշտել էր, որ սերիալւմ ներկայացնելու է գյուղից եկած աղքատ ու խեղ աղջկա: Այնինչ, խեղճ ու աղքատ գյուղացին բոլորովին նման չէ «Բախտաբերի» պճնամոլ, շահամոլ Անիին: «Ի սկզբանե խնդիր է դրվել ստանալ աղջկա այնպիսի կերպար, ովքեր խեղճ ձևանալով շահադիտական նպատակներով են կապվում հարուստ տղամարդկանց հետ: Դա է իրենց նպատակը: Այնպես որ, գյուղացի ու շատ խեղճ աղջկա կերպար ստանալու խնդիր չի եղել»,-նշեց սցենարիստը:

Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարներից մեկի` Արմանին մարմնավորող Սարգիս Գրիգորյանի կերպարի դրականից բացասական վերափոխմանը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ շուտով հեռուստադիտողը կտեսնի նախկին Արմանին. «Նախ ասեմ, որ ես չեմ համարում, թե այժմ Արմանը բացասական հերոս է: Յուրաքանչյուրն էլ իր կյանքի որոշակի շրջանում կարող է այս կամ այն երևույթից ճնշված` չարանալ: Դա նորմալ է: Իհարկե, կերպարը իր կյանքի ընթացքում տեղի ունեցած հանգամանքների շնորհիվ նորից կվերափոխվի և մեր հեռուստադիտողն էլ գոհ կմնա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին