▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլուխ մի գովացեք, թե 400 հազար փող եք ծախսել. մաքսիմում` 100-150 հազար

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ նայեցի Հյուսիս - Հարավ-ը:) Ը՜մմմ... Չորս բլոկով՝ հնարավորինս համառոտ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ
Հումորները հավես էին, հաճախ ժպտացնող, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղեցնող: Նույնիսկ էն հումորները, որոնք շա՜տ երկար մորուքով էին (իսկ դրանք բավական շատ էին), համով էին վերաօգտագործված: Շատ դզեցին ուղիղ հղումները մեր իրականությանը. Օրինակ ոստիկանն արձանագրությունը կարդալիս հայտնի ոստիկանական մեմերից մեջբերումներ էր անում, կամ մի իրավիճակում ներգրավված էր հայտնի Ճռիկը:)

Ու էդ վկայում էր էն մասին, որ ֆիլմի հավակնություններն իրականում հենց դրանով էլ սահմանափակվում են՝ նույնիսկ ոչ թե հայաստանցի հայեր, այլ հենց մեմային կուլտուրայի հետ աղերս ունեցող հայեր: Սիրում եմ, երբ ֆիլմը ունի հենց էնքան հավակնություններ, որքանի ինքն արժանի ա: Ինձ էս ֆիլմում ամենաշատը երկու բան ա դուր եկել, դրանցից մեկը հենց էդ հավակնության չափավորությունն ա:

ԱՐՏԱԴՐԱՆՔ
Երկրորդ բանը, որ դուրս շատ եկավ, էդ ֆիլմի տեխնիկական կողմն էր: Դրա մեջ տեղավորենք նաև ռեժիսուրան, որովհետև ժանրով պայմանավորված՝ արդյունքը ոչ էնքան արվեստի, որքան հենց արհեստի ծնունդ էր: Կադրերը լավ էին դրված, մոնտաժը կիսաքուն հայացքով (ֆիլմը գիշերն եմ նայել)՝ վատիկը չէր:

Գրաֆիկական լուծումները շատ զիլ էին, կտորներ կային, որ հատուկ «մուլտյաշնի» էին, բայց կադրեր էլ կային, որ գլխի չէիր ընկնի՝ գրաֆիկա ա: Որ ինձ չասեին՝ թութակների փախուստը կամ արձանի կոտրվելը ծրագրով ա սարքած, չէի հավատա: Մալադցի՝ սարքողներին:

ԽԱՂ
Դերասանական կազմում շշեցին Դավիթ Թովմասյանը (զգացվում էր, որ Հովհաննես Ազոյանի համար ա գրվել դերը, ու ապրի տղեն, որ էդ բեռի տակից պատվով դուրս ա եկել) ու Հայ Տղերքը: Միշոյին էլի էի տեսել, դզել էր, Հայկոն նորություն էր, կարծես թե, բայց ոնց որ պորտը թատրոնում կտրած լինեին: Դերասանական տարեց կազմը՝ եսի՞մ, եկեք ոչինչ չասեմ, էնքանով՝ որքանով: Բայց այ շատ ափսոս էին Մալենկոն ու Սոսը: Ասեմ՝ ինչու:

Մալենկոն ամբողջ ֆիլմի ընթացքում երկու հնարավորություն ուներ իրեն դրսևորելու, որովհետև սցենարիստը միայն էդ հնարավորություններն էր տվել: Առաջին դեպքում՝ փեսացուի հետ վիճելիս, որը տապալված տեսարան էր, որովհետև աշխարհի նույնիսկ ամենատաղանդավոր դերասանուհին չէր կարողանա էդքան անբնական տեքստը բնական արտասանել: Երկրորդը դա առանց բառերի տեսարանն էր, երբ Սոսը կանչում ա՝ Անուշ, մի գնա: Այ էդտեղ Մալենկոն պետք ա միայն խաղար, առանց խոսելու: Ու նենց խաղաց, որ նույնիսկ սիրտս լցվեց:)

Իսկ Սոսն ափսոս էր, որովհետև չէին ուզել սարքել կոմիկական կերպար, ինքը սպիտակ ձիու ձիավորն էր: Դրա համար էլ չինտեգրվեծ քառյակում, դերն էլ անհամ էր, ու ըստ այդմ՝ ոչ տպավորիչ (Սոսին խաղալիս տեսել ենք, դեր տային՝ կխաղար): Սոնա Շահգելդյանն էր թույն տիպաժ: Դե իսկ Մկոյի մասին բան չասեմ, ինքը Մկոն ա:)

ՍՑԵՆԱՐ
Ը՜մ... Ոնց ասեմ:/ Այնուամենայնիվ սարսափելի բառ չեմ օգտագործի, որովհետև եթե մինչև վերջ նայեցի (հա, լինում են ֆիլմեր, երբ կեսից դուրս եմ գալիս), ուրեմն արժեք ուներ: Հոլյուցինացիաների պահերն էին ափսոս, որովհետև հոյակապն էին, բայց ըստ էության շա՜տ չնչին ազդեցություն ունեին սյուժեի զարգացման վրա, ու հիմնականում ինքնանպատակ էին:

Բացի էդ սիտուատիվ կապերի մոդելի արհեստականությունը դառնում ա մեր հայկական կատակերգությունների ամենախոցելի տեղը: Էդ զուգադիպությունները գնալով ավելի ու ավելի բռնի ու անբնական են դառնում, ու դա, անկեղծ ասած՝ նյարդայնացնում ա: Տղերքի հետ երեկոյան քննարկում էինք, ու որպես օրինակ հիշեցինք Գայ Ռիչիի համարժեք լուծումները: Մարդը կարողանում ա զուգահեռները էնքան համով խճճել, որ լրիվ հավատում ես՝ այլ զարգացում չէր էլ կարող լինել:

Իսկ էստեղ՝ մի պատահական հանդիպում, հետո՝ մի ուրիշ, երրորդ, չորրորդ... նենց տպավորություն ա, որ էս քաղաքում միայն էդ կերպարներն են ապրում, ու իրենց հանդիպումներն անխուսափելի են: Բայց դե առանձին վերցրած էնքան համով կտորներ կային, որ օքե՜յ, ներում ենք:)))

Որպես համեմատության եզր վերցնելով միայն փոքրաբյուջե կատակերգությունները՝ 6.5/10

P.S. Գլուխ մի գովացեք, թե 400 հազար փող եք ծախսել: Մա՜քսիմում 100-150 հազար;)) Я так думаю:)

Վահագն Թևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին