▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարս Արփի Գաբրիելյանն ու փեսա Միհրան Ծառուկյանը

BlogNews.am-ը գրում է, որ  հայտնի է դարձել, որ երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը այս փուլում զբաղված էին իրենց զուգերգի ձայնագրմամբ։ Ժամանակին Արփին ներկայանում էր որպես երգչուհի, տևական լռությունից հետո նա հանդես կգա այս զուգերգով։ «Անհնար է» կոչվող երգի հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել է Հայկոն։

Միհրանն ու Արփին արդեն ավարտել են երգի տեսահոլովակի նկարահանումները, որից լուսանկարներ ենք ներկայացնում։ Ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակն ունի հետաքրքիր, հուզիչ սյուժետային գիծ, որը ներկայացնում է հերոսների սիրո պատմությունը՝ առաջին փուլից մինչև ամուսնություն և զույգի ավելի հասուն տարիքը։

Տեսահոլովակում  նկարահանվել են նաև հայտնի մարդկանց երեխաներ՝ Արմուշի որդին՝ Դանին, ով մարմնավորում է Միհրան Ծառուկյանին փոքր տարիքում, Մենչի դուստրը՝ Մարիան, ով մարմնավորում է Միհրանի և Արփիի դստերը։ Տեսահոլովակում խաղացել են նաև Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրերը՝ Էվան և Յանան։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին