Հայտնի մոդել Նաոմի Քեմբելը ևս միացել է համաշխարհային ակցիաներից մեկին և նկարահանվել է ամբողջովին մերկ ֆոտոշարքում: Ակցիան ուղղված է Instagram-ի դեմ, որն արգելք է դրել կանանց և աղջիկների այն լուսանկարների վրա, որոնցում երևում է նրանց մերկ կուրծքը: Նշենք, որ «սև հովազի» այս լուսանկարը հայտնվել է «Garage» ամսագրում, որի հիմնադիրը Ռոման Աբրաամովիչի կինն է` Դաշա Ժուկովան:



