Ռուսական «Голос» նախագծի նոր եթերաշրջանի հերթական կույր լսումներին հանդես է եկել սիրիահայ Ժան Օսյանը, ում ելույթի ժամանակ Գրադսկիից բացի, բոլոր մարզիչները պտտվել են: Օսյանը, ով արդեն 10 տարի է, ինչ ապրում է Մոսկվայում, Պոլինա Գագարինայի թիմին միանալու ցանկություն հայտնեց: Ուշագրավն այն է, որ հայազգի երգիչը շատ նման է «Голос» -ի հաղորդավար Դմիտրի Նագիևին, ինչի համար էլ վերջինս նրա ելույթից հետո բեմ բարձրացավ: Հավելենք, որ այդ նմանությունից ելնելով էլ, հավանաբար, Օսյանը կույր լսումներին հագնված էր ճիշտ այնպես, ինչպես Նագիևը:
Կարդացեք նաև` «Голос»-ի 4 մարզիչներն էլ պտտվեցին հայ մասնակցի հրաշալի ելույթի ժամանակ