▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միասին աշխատելով՝ ես ու Արփին ճանաչեցինք իրար, մտերմացանք և... Միհրան Ծառուկյան

Blognews.am-ը գրում է. Վերջին օրերին բուռն քննարկվում է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր համագործակցությունը, որի արդյունքում ծնվել է Արման Անտոնյանի «Անհնար է» երգի տեսահոլովակը։ Երգի գործիքավորումն արել է Հայկոն։ BlogNews.am-ի հետ զրույցում Միհրանն ու Արփին հայտնեցին, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Միհրանի տարեդարձի օրը, և նոր լուսանկարներ են հրապարակել նկարահանման վայրից։

«Երբ Մենչն առաջարկեց ներկայանալ զուգերգով, ես և Արփին երկար չենք մտածել առաջարկի մասին, տեղում քննարկել և համաձայնել ենք։ Բավականին ժամանակ միասին աշխատելով՝ մենք ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան ստացվեց շատ հեշտ, ճիշտ և արագ»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց, որ իրար լավ ճանաչելն օգնել է, որ համագործակցությունը շատ թեթև ստացվի. «Բնականաբար, եղել են քննարկումներ, ի սկզբանե բոլորովին այլ սցենարով պետք է նկարահանեինք տեսահոլովակը, սակայն աշխատանքները շատ սահուն են ընթացել։ Մենք վստահում ենք իրար որպես մասնագետներ»։

Դերասանուհին, ով ժամանակին հանդիսատեսին հայտնի էր որպես երգչուհի, նշեց, որ կարոտել էր ձայնագրման աշխատանքները։ Խոսելով տևական դադարից հետո երգարվեստ վերադառնալու մասին՝ Արփին ասաց. «Երբ դու հասկանում ես, որ տվյալ ժամանակահատվածում ոչինչ չունես տալու, պետք չէ անիմաստ ինչ-որ բան անել՝ երևալու համար։ Միշտ ասում էի, որ մի օր հաստատ կրկին երգելու եմ։ Իմ կյանքում ամեն բան կատարվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»։

Տեսահովակը նկարահանվել է 4 օրում։ Աշխատանքներն արել է «Ֆուլ հաուսի» ստեղծագոծական թիմը. ռեժիսորը Կարեն Ամյանն է, սցենարային լուծումները տվել են Արտյուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը։ Սյուժետային գծով ներկայացվում է Միհրանի և Արփիի կյանքը՝ մանկությունից մինչև ծերություն։ «Մեզ համար շատ հեշտ էր աշխատել Կարենի հետ։ Մեր փոքր հերոսներին փորձել ենք հնարավորինս նմանեցնել մեզ։ Ինձ մարմնավորած աղջնակին ընտրել ենք քասթինգով։ Միհրանին մարմնավորել է Արմուշի որդին՝ Դանին։ Մենք երկու տարիք ենք խաղացել. մի դեպքում դեռ ուսանողներ ենք, մյուսում՝ ավելի հասուն, արդեն ունենք մեր երեխան, ում դերը խաղում է Մենչի դուստրը՝ Մարիան։ Այս դեպքում փորձել էինք վիզուալ ավելի մեծ երևալ։ Իսկ տատիկ-պապիկի տարիքում մեր փոխարեն այլ դերասաններ են եղել։ Չցանկացանք գրիմային փոփոխություններով մեծանալ, քանի որ դա արհեստական կլիներ»,- նշեց դերասանուհին։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին