▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորին Արցախում ծառ է տնկել

 

«Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի բակի «Խաղաղության ծառուղում» իր արծաթափայլ եղևնին տնկեց ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կայքէջի փոխանցմամբ՝  աշխարհահռչակ երգիչը (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, այսպես է երգչի իսկական անուն ազգանունը)  եղևնին հմտորեն տնկելուց հետո պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Լրագրողների այն հարցին, թե այդյոք սրանից առաջ ծառ տնկել էր` պատասխանեեց. «Ծառեր շատ եմ տնկում: Ինչպես գիտեք իմ հայրը հայ է, և ես ջահել ժամանակ սովորել եմ ծառ տնկել, ինչպես բոլոր հայերը»։ Մեկ այլ հարցի, թե արդյոք ճիշտ է, որ Ձեր արմատները Շուշիից են, երգիչը պատասխանեց. «Ինձ թվում է, որ տատիկիս մայրական կողմն էր Շուշիից, քանի որ Շուշի-Շուշայան ինչ-որ նմանություն կա, բայց սխալ տեղեկություն չեմ ուզում տալ։ Համենայնդեպս, եթե ինչ-որ մեկը կարող է ինձ ստույգ տեղեկություն տրամադրել, ես շատ որախ կլինեմ, որովհետեւ ես շատ եմ հետաքրքրվում իմ արմատներով»։

Արարողության վերջում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը խորհրդանշական նվերներ հանձնեց հայազգի աշխարհահռչակ երգչին և նրա տիկնոջը: Հ.Գ. «Խաղաղության ծառուղին» հիմնվել է 2013թ., առաջին արծաթափայլ եղևնին տնկել էր  Պլասիդո Դոմիգո կրտսերը,  այնուհետև իրենց եղևնիներն են տնկել կոմպոզիտոր, դերասան, Լևոն Օգանեզովը, գերմանացի աշխարհահռչակ արվեստաբան Վոլքմար Գանցհորնը, աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:  

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին