▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենչիկը հրաժարվե՞լ է վաստակավորի կոչումից

BlogNews.am-ը գրում է. Երգիչ Արմենչիկը երեկ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչմանը, ինչը բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Արմենչիկին այդ կոչմանն անարժան համարեցին ոչ միայն մի շարք քաղաքացիներ, այլև նրա գործընկերներից շատերը:

BlogNews.am-ը փորձեց կապ հաստատել ամերիկաբնակ երգչի հետ՝ պարզելու նրա կարծիքն իր կոչման մասին, թե ինչ վերաբերմունք ունի նա քննադատությունների վերաբերյալ: Ի տարբերություն մյուս վաստակավորների, ովքեր ոգևորությամբ խոսում էին պարգևատրության մասին, Արմենչիկը չցանկացավ մեկնաբանել պատվավոր կոչմանն արժանանալը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ երգիչը հրաժարվել է Վաստակավորի կոչումից՝ հաշվի առնելով քննադատությունների մեծ ալիքը: Նրա գործընկեր Տարոն Պողոսյանը, Արմենչիկի հետ խոսելուց հետո մեզ փոխանցեց, որ  երգիչը չի հրաժարվել կոչումից, չի էլ պատրաստվում հրաժարվել: 

Իր կողմից Տարոնն ավելացրեց. «Եթե մեր ազգի չակերտավոր արվեստագետ կոչվածները ունենային Արմենի աշխատասիրության 5 %-ը, իրենք էլ ինչ-որ բանի կհասնեին այս կյանքում, երևի մի կոչում էլ իրենց կտային ու այսքան նախանձ չէին լինի: Մոսկվայի Կրլեմլի համերգասրահում համերգից հետո գլխավոր տնօրենն անձամբ մոտեցավ Արմենին, սեղմեց նրաձեռքն ու ասաց, որ 2,5 ժամ տևողությամբ նման որակի համերգ, այն էլ՝ կենդանի հնչողությամբ իրենք չէին տեսել: Իսկ մեր ազգը, բնական է, նման բաներ չի նկատում»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին