▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողներից ո՞ւմ է նման Արտավազդ Ամիրյանի դուստրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արտավազդ Ամիրյանը երեկ դուստր է ունեցել, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել ու մինչ ուշ գիշեր հարազատների հետ նշել առաջնեկի ծնունդը։ Այսօր առավոտյան էլ Արտավազդը փորձել է հնարավորինս շուտ արթնանալ ու, ինչպես ինքը նշեց, վազել ծննդատուն՝ դստեր մոտ։

BlogNews.am-ի հետ նորաթուխ հայրիկը խոսեց առաջին զգացողությունների մասին. «Էմոցիաների մասին դեռևս չեմ կարողանում արտահայտվել, այնքա՜ն շատ են։ Դեռ օդերով եմ քայլում։ Երբ առաջին անգամ գրկեցի աղջկաս, ուրիշ երջանկություն էր։ Ամեն վայրկյան ուզում եմ շուտ հասնել նրա մոտ և հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրա հետ»։

Արտավազդն ու Մարիամը փոքրիկին տվել են հաղորդավարի մայրիկին անունը՝ Օվսաննա, ինչպես և նախապես որոշել էին։ Արտավազդը նշեց, որ մայր ու աղջիկ իրենց շատ լավ են զգում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ում է նման աղջիկը, նա ասաց. «Ես Մարիամին եմ նմանեցնում, սակայն շատերն ասում են, որ իմ և Մարիամի միքսն է»։ Լուսանկարներ հրապարակել նորաթուխ հայրիկն առայժմ չի ցանկանում, դա կթողնի փոքրիկի՝ քառասունքից դուրս գալուց հետո։

««Ստաժավոր» հայրերն ասում են, որ դեռ տաք եմ, չեմ զգում՝ ինչ է «պապայությունը», սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես շատ լավ գիտակցում եմ դա։ Յուրաքանչյուր մարդու համար շատ մեծ պատասխանատվություն է իր երեխայի ծնունդը, ապագան, որպեսզի կարողանա արժանի բալիկ մեծացնել մեր ազգի համար»,- ասաց Արտավազդը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին