BlogNews-ը գրում է. Արամ MP3-ը համալրեց հայկական շոու բիզնեսի բիզնեսմենների շարքերը։ Երեկ Նալբանդյան 37 հասցեում բացվեց «Կրեատիվ դեկոր» դիզայնի խանութը, որը տարբեր միջոցառումների համար վարձակալության է տալիս դեկորացիաներ։
Արամը ոգևորությամբ կտրեց ժապավենն ու ընկերներին, հարազատներին հրավիրեց ցուցասրահ։ Արամին շնորհավորելու էին եկել նաև հայտնի գործընկերները՝ Գարիկը՝ կնոջ հետ, Արմուշը, Ռաֆոն, Սերժոն, Մանո Գրիգորյանը, Արայիկ Գաբաջյանը, Էրիկը, Սամվել Գրիգորյանը և այլք։
Բացման խոսքը վստահված էր հաղոորդավար Ավետ Բարսեղյանին: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով շփվել է «Կրեատիվ»-ի և Արամ MP3-ի հետ, գիտի, որ այն, ինչ իրենք են անում, միշտ բարձրաճաշակ է։ Երեկոյի երաժշտությունն ապահովում էր dj Smoke-ը։
Արամը բիզնեսը սկսել է ընկերների՝ Տիգրան Գալուստյանի և Դիանա Շատվերյանի հետ։ «Առաջին անգամ եմ բիզնես սկսում։ Ընկերներիս հետ որոշոցինք գեղեցիկ մի բան ստեղծել, միտքը հետաքրքիր էր, կարծում եմ՝ կարդարացնի իրեն։ Դիզայնով զբաղվում է Մուշեղ Պողոսյանը, ով այս ամենին կյանք է տվել»,- զրույցում ասաց Արամը։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում