▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն բանի փորձում եմ հասնել իմ իսկ ուժերով. Շուշան Երիցյանը` մեքենա ձեռք բերելու մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցել է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի հետ: Դերասանուհին, ով վերջին շրջանում նկարահանվում էր «Բախտաբեր» հեռուստասերիալում, տեղեկացրեց, որ սերիալի համանուն գեղարվեստական ֆիլմում մեծ դերով հանդես չի գա. «Արդեն բոլորը գիտեն, որ «Բախտաբեր» հեռուսատսերիալի առաջին եթերաշրջանը իր հանգուցալուծումը կգտնի համանուն գեղարվեստական ֆիլմում, որտեղ սակայն, ես այնքան էլ մեծ դերով հանդես չեմ գա, իմ մասնակցությամբ մի քանի դրվագներ կլինեն միայն»,- նշեց Շուշանն ու հարցին, թե սերիալի երկրորդ եթերաշրջանում կնկարահանվի արդյոք, պատասխանեց. «Դա մի հարց է, որի հստակ պատասխանը, կարծում եմ, ոչ մեկ չի կարող տալ, համենայն դեպս, ըստ նախնական տվյալների, այո, եթե լինի երկրորդ եթերաշրջան, ապա ես կրկին իմ մասնկացությունը կունենամ այդ սերիալում»:

«Բախտաբեր» հեռուստասերիալի մասին զրույցը շարունակելով՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ էր պայմանավորված Շուշան Երիցյանի կերպարի կտրուկ փոփոխությունը, քանի որ մինչ այդ սերիալում հայտնվելը դերասանուհին  հայտնել էր, որ այս անգամ ներկայանալու է կերպարային կտրուկ փոփոխությամբ՝ մարմնավորելեով հասարակ, միամիտ եւ բարի աղջկա, սակայն սերիալում նրա կերպարը ունեցավ այլ զարգացում. «Անկեղծ ասած, ի սկզբանե ես էլ չգիտեի, որ իմ կերպարը ունենալու էր նման զարգացում, ես ծանոթ էի կերպարիս միայն սկզբնական տեսակին, բայց կարծում եմ, սցենարիստը ճիշտ զարգացրեց իմ կերպարը, քանի որ այդպես ավելի հետաքրքիր եւ ինտրիգային ստացվեց»,- նշեց նա: 

Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Շուշան Երիցյանը, չցանկանալով բացել փակագծերը, այնուամենայնիվ ակնարկեց իր առաջիկա աշխատանքների մասին. «Հիմա զբաղված եմ շատ կարեւոր մի գործով, որտեղ առաջին անգամ կներկայանամ. խոսքը հեղինակային հաղորդման մասին է, շատ հնարավոր է, որ հեռուստադիտողը շուտով ինձ տեսնի հաղորդավարուհու կարգավիճակում: Այս պահին կատարվում են այդ ուղղությաբ մի շարք աշխատանքներ, որոնք միտված են այդ նախագիծը հնարավորինս բարձր մակարդակով իրականացնելուն,- պատմեց նա ու հավելեց,- բայց ուզում եմ հատկապես նշել, որ եթե հանդես գամ հաղորդավարուհու կարգավիճակում, դա չի նշանակի, որ դերասանուհու կարիերայում ինձ մոտ պասիվացում կլինի, քանի որ ես արդեն հստակ ընտրություն եմ կատարել ու որոշել, որ դերասանական արվեստը այն ոլորտն է, որն ընտրել եմ ինձ համար ու որով շարունակելու եմ ճանապարհս: Այս ոլոտում էլ ավելի հմտություններ ձեռք բերելու համար շուտով պատրաստվում եմ «Բեմական խոսքի» եւ «Դերասանի վարպետության» անհատական դասընթացների հաճախել, այնպես որ, հեռուստադիտողն էլ դեր առ դեր կտեսնի որպես դերասանուհի ինձ հետ կապված դրական տեղաշարժը»:

Դերասանուհին անդրադարձավ նաեւ իրեն ուղղված քննադատություններին. «Երբ տեսնում եմ, որ մարդիկ ինձ քննադատում են, մեջբերելով թե «սիլիկոնապատված» եմ, այն դեպքում, երբ իմ մեջ մի գրամ անգամ սիլիկոն չկա, ինձ համար իսկապես զարմանալի է: Մարդիկ խոսում են իմ ինտելեկտից, կրթությունից, բայց ես Հայաստանը ներկայացրել եմ այնպիսի միջազգային կրթական ֆորումներում, որտեղ վստահ եմ այդ քննադատողներից ոչ մեկ հնարավորություն չէր ունենա գտնվելու: Ինձ համար ուղղակի ծիծաղելի է, երբ մարդիկ քննադատում են այն, ինչը բացարձակ իրականությանը մոտ չէ»,- նկատեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին