▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը նշում են ամուսնության 1 տարին

BlogNews.am-ը գրում է.

Հաղորդավար Վահե Խանամիրյանն ու հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը 1 տարի առաջ այս օրը միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։ Երջանիկ զույգի  ընտանիքում արդեն համալրում է սպասվում: 


Վահեն առաջին անգամ խոսեց հայր դառնալու մասին՝ նշելով, որ հիանալի, աննկարագրելի զգացողություններ ունի։ «Ուզում եմ, որ մեր առաջնեկը և մյուս բոլոր երեխաները լինեն առողջ, իսկ սեռը կարևոր չէ, ինչպես Աստված կկամենա»,- ասաց նա։ Փոքրիկը լույս աշխարհ կգա հաջորդ տարի։

Ամուսնության մեկամյակի կապակցությամաբ Վահեն ու Լիլիթը հատուկ անակնկալներ չեն պատրաստել միմյանց համար, սակայն մեզ հետ զրույցի պահին հաղորդավարը ծաղկեփնջով գնում էր տուն՝ սիրելիի մոտ։ Այսօր երեկոյան զույգը գնալու է պարելու, իսկ վաղը նրանք ընտանեկան հավաքույթ կունենան։

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին