▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ կլինի «Բախտաբերի» պրեմիերան և ինչո՞ւ Սոս Ջանիբեկյանն այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալում

BlogNews-ը գրում է. «Բախտաբեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը եզրափակող ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 8-ից։ Այս օրերին կատարվում են ֆիլմի վերջին աշխատանքները։ Ֆիլմի վերջին սերիայի հասցեին հնչած քննադատությունների և Սոս Ջանիբեկյանի հերոսին՝ Դավթին, պատադրված «սպանելու» մասին զրուցել ենք ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ։

«Դա ոչ թե ավարտ էր, այլ ֆիլմի սկիզբը։ Ես արդեն սովոր եմ քննադատությունների, սակայն խելամիտ չեմ համարում հանդիսատեսի կարծիքն անտեսելը։ Ես քննադատությունների համար էլ շնորհակալ եմ, քանի որ նշանակում է՝ նրանք հետևում են մեր սերիալին։ Հայկական սերիալի պատմության մեջ սա կտրուկ քայլ էր, որին մարդիկ սովոր չէին. հեռուստադիտողները սովոր են «happy end»-ի։ Առաջին անգամ էր գլխավոր հերոսը սպանվում, և ես սպասում էի նման արձագանքի։ Մեծ հույս ունեմ, որ ֆիլմը բոլորին դուր կգա»,- ասաց Անահիտը։

Ինչ վերաբերում  է հարցին՝ որքանով՞ են համապատասխամնում իրականությանը մեր տեղեկությունները, որ Սոս Ջանիբեկյանի հերոսը ֆիլմում սպանվեց, որովհետև դերասանն այլևս չի ցանկանում նկարահանվել այս հեռուստասերիալում, Անահիտը պատասխանեց. «Սոս Ջանիբեկյանը չի նկարահանելու երկրորդ եթերաշրջանոում։ Դա ոչ թե պարտադրված, այլ համաձայնեցված որոշում էր։ Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ դա կբացահայտի երկրորդ եթերաշրջանի սյուժետային մանրամասները»։

Սցենարիստի փոխանցմամբ՝ Սարգիս Գրիգորյանը հավանաբար կխաղա երկրորդ եթերաշրջանում։ «Ես դեռ չեմ սկսել գրել երկրորդ սեզոնի սյուժեն և չգիտեմ՝ որ դերասաների մասին կլինի սերիալը։ Դեռ փորձեր եմ անում առաջին սերիայի հետաքրքիր սկիզբ գտնելու համար։ Դերասանական կազմի մասին կխոսեմ ավելի ուշ»,- նշեց նա։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին