▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ, որ մի օր հենց քաղաքի տոնի շնորհիվ Երևանի մասին խոսելու են ամբողջ աշխարհում. Կարո Հովհաննիսյան

Երիտասարդ դերասան, ռեիժսոր Կարո Հովհաննիսյանի համար, ով Երևանի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի որդին է, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը կյանքի անբաժանելի մասն է, քանի որ նա մանկուց այդ ամենի մասնիկն է եղել:
Նախ հետաքրքիր է իմանալ, թե որքանո՞վ է օգնում կամ խանգարում Երևան քաղաքի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի որդին լինելու փաստը։
-Լինել Ռուբեն Հովհաննիսյանի որդին ոչ թե վնաս է կամ օգնում, այլ մի մեծ պարտականություն, պարտավորվածության զգացում է, կարգապահություն՝գործում և կյանքում, ու, ամենակարևորը, լինել բաղկացուցիչ մասնիկն այս հասարակության և ամբողջ ազգի։ Ինձ համար այն դարձել է արդեն մի տեսակ կոչում (ժպտում է)։ Բայց այս ամենը մի կողմ դրած, նա հայր է, ով իմ ընկերն է, ուսուցիչը, ինչի մասին բազմիցս եմ նշել։
Ի՞նչ մասնակցություն ունեք «Էրեբունի-Երևան» տոնի կազմակերպման աշխատանքներում։
-Ես այս կազմակերպչական աշխատանքներին մասնակցում եմ մանկուց, երևի 10 տարեկանից, արդեն չեմ հիշում: Միշտ եղել եմ ինչ-որ մի մասնիկն այս ամենի, կամ որպես դերասան կամ որպես կազմակերպիչ, նաև որպես հաղորդավար։ Անկեղծ, ամեն տարի սպասում եմ անհամբերությամբ, թե երբ են սկսվել ու այս աշխատանքները, ավելի անհամբերությամբ եմ սպասում, քան ծննդյանս տոնին։ Երևանն ու երևանցի լինելը կարծես արյանս մեջ լինի:
Հարց։ - Ի՞նչ կմաղթեք մեր ջերմ ու բարի Երևանին
-Կցանկանամ, որ ամեն տարի ավելի ու ավելի մեծ շուքով նշվի այս տոնը, այնքան մեծ, որ նույնիսկ աշխարհի ամենահեռավոր վայրում ապրողները ամեն տարի հոկտեմբերի 11-ին գտնեն հնարավորություն, որպեսզի կարողանան այս տոնակատարությանը ներկա լինել։ Երազում եմ, որ մեր քաղաքի տոնն ավելի հայտնի դառնա, քան Բրազիլիայի կառնավալն է: Մի օր հենց քաղաքի տոնի շնորհիվ Երևանի մասին խոսելու են ամբողջ աշխարհում: Ու վստահ եմ դրանում, որովհետև տեսնում եմ դրան տանող բոլոր գործնական քայլերը: Երևանը դարձել է ավելի մշակութային, արդեն շուտով 2797 տարեկան մեր քաղաքն ամեն օր ավելի երիտասարդ է դառնում տարաբնույթ միջոցառումների և փառատոների շնորհիվ, ապրում է երիտասարդ ոգով ու շնչով: Երևանյան միջոցառումներն այնքան են շատացել ու այնքան տարաբնույթ են, որ արդեն դժվարանում եմ բոլորին ներկա գտնվել. վերջին 3 ամիսների ընթացքում այնքան միջոցառումներ են կազմակերպվել, որ հիմա վստահաբար չեմ կարողանա բոլորը հիշել ու թվարկել: Մի խոսքով, Երևանը պետք է սիրել ու ջերմացնել, և նա ավելի կգեղեցկանա ու կծաղկի: Իսկ դա բոլորիս պարտքն է, քանի որ Երևանը բոլորիս՝ համայն հայության մայրաքաղաքն է։ Սիրում եմ քեզ, Երևան։

Երիտասարդ դերասան, ռեիժսոր Կարո Հովհաննիսյանի համար, ով Երևանի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի որդին է, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը կյանքի անբաժանելի մասն է, քանի որ նա մանկուց այդ ամենի մասնիկն է եղել:

Կարո, նախ հետաքրքիր է իմանալ, թե որքանո՞վ է օգնում կամ խանգարում Երևան քաղաքի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի որդին լինելու փաստը։

-Լինել Ռուբեն Հովհաննիսյանի որդին ոչ թե վնաս է կամ օգնում, այլ մի մեծ պարտականություն, պարտավորվածության զգացում է, կարգապահություն՝գործում և կյանքում, ու, ամենակարևորը, լինել բաղկացուցիչ մասնիկն այս հասարակության և ամբողջ ազգի։ Ինձ համար այն դարձել է արդեն մի տեսակ կոչում (ժպտում է)։ Բայց այս ամենը մի կողմ դրած, նա հայր է, ով իմ ընկերն է, ուսուցիչը, ինչի մասին բազմիցս եմ նշել։

Ի՞նչ մասնակցություն ունեք «Էրեբունի-Երևան» տոնի կազմակերպման աշխատանքներում։

-Ես այս կազմակերպչական աշխատանքներին մասնակցում եմ մանկուց, երևի 10 տարեկանից, արդեն չեմ հիշում: Միշտ եղել եմ ինչ-որ մի մասնիկն այս ամենի, կամ որպես դերասան կամ որպես կազմակերպիչ, նաև որպես հաղորդավար։ Անկեղծ, ամեն տարի սպասում եմ անհամբերությամբ, թե երբ են սկսվել ու այս աշխատանքները, ավելի անհամբերությամբ եմ սպասում, քան ծննդյանս տոնին։ Երևանն ու երևանցի լինելը կարծես արյանս մեջ լինի:

Ի՞նչ կմաղթեք մեր ջերմ ու բարի Երևանին

-Կցանկանամ, որ ամեն տարի ավելի ու ավելի մեծ շուքով նշվի այս տոնը, այնքան մեծ, որ նույնիսկ աշխարհի ամենահեռավոր վայրում ապրողները ամեն տարի հոկտեմբերի 11-ին գտնեն հնարավորություն, որպեսզի կարողանան այս տոնակատարությանը ներկա լինել։ Երազում եմ, որ մեր քաղաքի տոնն ավելի հայտնի դառնա, քան Բրազիլիայի կառնավալն է: Մի օր հենց քաղաքի տոնի շնորհիվ Երևանի մասին խոսելու են ամբողջ աշխարհում: Ու վստահ եմ դրանում, որովհետև տեսնում եմ դրան տանող բոլոր գործնական քայլերը: Երևանը դարձել է ավելի մշակութային, արդեն շուտով 2797 տարեկան մեր քաղաքն ամեն օր ավելի երիտասարդ է դառնում տարաբնույթ միջոցառումների և փառատոների շնորհիվ, ապրում է երիտասարդ ոգով ու շնչով: Երևանյան միջոցառումներն այնքան են շատացել ու այնքան տարաբնույթ են, որ արդեն դժվարանում եմ բոլորին ներկա գտնվել. վերջին 3 ամիսների ընթացքում այնքան միջոցառումներ են կազմակերպվել, որ հիմա վստահաբար չեմ կարողանա բոլորը հիշել ու թվարկել: Մի խոսքով, Երևանը պետք է սիրել ու ջերմացնել, և նա ավելի կգեղեցկանա ու կծաղկի: Իսկ դա բոլորիս պարտքն է, քանի որ Երևանը բոլորիս՝ համայն հայության մայրաքաղաքն է։ Սիրում եմ քեզ, Երևան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին