▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե այն շատերի սիրո պատմության համար խորհրդանշական լինի. Վիգեն Ահարոնյան

«Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Վիգեն Ահարոնյանը Life.panorama.am-ին այսօր հայտնեց, որ շատ շուտով հեռուստադիտողի դատին կհանձնվի իր եւ նույն նախագծի հաղթող Աննա Խանչալյանի զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը.

«Բոլորովին վերջերս ավարտեցինք իմ եւ Աննայի համատեղ տեսահոլովակի նկարահանումները: Իրականում պետք է ասեմ, որ այս երգը, որը կոչվում է «Մեր սիրո ուղին» հատուկ նպատակ ուներ, այն ընկերներիս՝ Դավիթի եւ Նարինեի սիրո պատմություն է նկարագրում, այսինքն այս երգը իրական սիրո հիմք ունի, ինչը մի տեսակ ավելի գեղեցիկ է դարձնում երգը, իսկ  ես ու Աննան էլ շատ ուրախ ենք, որ նրանց սիրո ամրապնդման մեջ մեր լուման ունենք,- պատմեց երգիչն ու հայտնեց երգի հետ կապված մանրամասները.

«Երգի  երաժշտության և խոսքերի հեղինակն Աղասի Գեւորգյանն է, գործիքավորումը կատարել է Արման Էլբերտը, իսկ ռեժիսորությամբ զբաղվել են Վարդան Պետրոսյանն ու Նեյլ Սիմոնեն: Պետք է նկատեմ, որ այս տեսահոլովակի վրա առանձնապես մեծ ֆինանսներ չի ծախսվել, այն ավելի շատ նման է փոքրիկ վիդեոշարքի, որը կարծում եմ, հանդիսատեսին դուր կգա: Առհասարակ, ելնելով երգի նկատմամբ մարդկանց արձագանքներից, կարելի է ենթադրել, որ այն բավականին սիրվել է, եւ կարծում եմ այդ երգը հաճելի կլինի վայելել նաեւ տեսահոլովակի տեսքով. ինչու չէ, գուցե այն շատերի սիրո պատմության համար խորհրդանշական լինի»:

Վիգեն Ահարոնյանը նկատեց, որ տեսահոլովակի հերոսների դերը ստանձնել են ինքն ու Աննան: Այս պահին նոր տեսահոլովակը գտնվում է մոնտաժային աշխատանքների փուլում, եւ երգչի խոսքով՝ այս ամսվա վերջին արդեն տեսահոլովակը կթողարկվի:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին