▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահական համար և թանկարժեք ուտեստներ. Ալլա Պուգաչովայի դրախտային պայմանները` «Նոր Ալիք» մրցույթում

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այս օրերին Սոչիում ընթանում է «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթը, որի ժամանակ բացի մրցույթի մասնակիցներից ելույթ են ունենում նաև ռուսական շոու բիզնեսի ամենապահանջված և հայտնի երգիչ, երգչուհիները, որոնց թվում է նաև Ալլա Պուգաչովան: Ռուսական ԶԼՄ-երից մեկին հաջողվել է պարզել, թե որ հյուրանոցում է կանգ առել պրիմադոննան և թե որքան արժե հյուրանոցի նրա համարը: Այսպես, Պուգաչովան իր հանգիստն է վայելում Սոչիի ամենաթանկարաժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում, որում մեկ օր մնալու արժեքը կազմում է 45.000 ռուբլի: Հյուրանոցային այս համարի ընդհանուր տարածքը կազմում է 175ք.մ: Բացի այս, Պուգաչովայի համար ուտելիք են պատրաստում տվյալ հյուրանոցի ամենահմուտ խոհարարները, որոնց կողմից սահմանած ճաշացանկում ներառված են թագավորական ոստրեներ, ծովամթերքներ, բանջարեղեններ, տարբեր տեսակի աղցաններ և այլն:

Նշենք, որ պրիմադոննայի հարևանությամբ, սակայն ավելի մատչելի համարներում են ապրում Լեոնիդ Ագուտինը և Անժելիկա Վարումը, Անի Լորակը, Օլեգ Գազմանովը, Իրինա Դուբցովան և այլք:
Спальня в номере Аллы Пугачевой с панорамным видом

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին