▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Փահլևանյանը եթերում չէ, որովհետև հեռուստադալալի մակարդակից չաճեց, այլ ոչ թե արվամոլ չլինելու պատճառով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սուրեն Փահլևանյանը հարցազրույց է տվել, որտեղ եթերում իր բացակայությունը բացատրում է նրանով, որ հիմա բոլորը համասեռամոլ հաղորդավարներ են, իսկ քանի որ ինքը կարգին տղա հաղորդավար է, իրեն եթեր չեն տալիս, կամ էլ այնպիսի բաներ են առաջարկում, որ այլևս իր համար չեն։

Դե արի ու Սուրեն Փահլևանյանին բացատրի, որ ոչ արվամոլներն են մեղավոր, որ ինքը էլ եթերում չկա, ոչ էլ լեսբիականները, ոչ էլ անգամ մասսոններն ու դավադիր էսկիմոսները։ Խնդիրը նրանում է, որ Սուրեն Փահլևանյան հեռուստապրոյեկտն իրեն ամբողջովին սպառեց, որովհետև դառնալով հեռուստադալալ, նա այդպես էլ չաճեց այդ մակարդակից, իսկ մնացած ամպլուաներում ինքը քայլող միջակություն էր՝ թե՛ որպես առավոտյան ծրագրերի հաղորդավար, թե՛ որպես դերասան։

Դե իսկ հեռուստադալալության պահանջարկ էլ էլ չկա, մարդիկ գերադասում են համացանցում իրենց մեքենաները գովազդել, կամ էլ բերեն ու կարմիր գծերի վրա կանգնեցնեն՝ պատուհանների վրա կոնտակտային տվյալները թողնելով։ Փորձը ցույց է տալիս, որ դա շատ ավելի արդյունավետ է, քան երիտասարդական հեռուստաալիքով գովազդ դնելը, որի թիրախային լսարանի 99 տոկոսը վճարունակ չէ մեքենա ձեռք բերելու գործարքներ կնքելու համար։

Ինչ վերաբերում է արվամոլ հեռուստահաղորդավարների մոնոպոլիային, ապա դա մեղմ ասած կոպիտ ընդհանրացում է, եթե չասենք վիրավորանք՝ այլ տղամադ հաղորդավարների հանդեպ։ Ի վերջո, այսօր հեռուստատեսությամբ մի շարք հեռուստանախագծեր կան, որոնց հաղորդավարներին խիստ դժվար է կասկածել պուպսիկ լինելու մեջ, բայց դա իրենց կարծես թե չի էլ խանգարում․ Էրիկ Աանթառանյանը, Արմքոմեդիի տղաները, Խորեն Լևոնյանը և այլն, և այլն․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` ordinaricus.wordpress.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին