▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Գրիգոր Կյոկչյանը ցանկանում հրաժարվել «Նոր ալիքում» ելույթից. իրականում ի՞նչ սկանդալ է եղել մրցույթի կուլիսներում

«Նոր ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Կյոկչյանի ելույթը մրցութային երկրորդ օրը սկանդալային էր։ BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ նախատեսվում էր, որ ինքը պետք  է ելույթ ունենա Սոնա Շահգելդյանի հետ, սակայն իրեն թույլ չեն տվել, քանի որ Հայաստանը չուներ հեռարձակման լիցենզիա։

«Առաջին օրը, ինչպես բոլորը տեսան, ես շատ հաջող ելույթ ունեցա և շատ բարձր գնահատականներ ստացա, սակայն երկրորդ օրն ամեն ինչ անսպասելի ընթացք ունեցավ,- ասաց Գրիգորն ու մանրամասնեց եղելությունը,- քանի որ մենք լիցենզիա չունեինք, ինձ ասացին, որ չեմ կարող երգել հայազգի երգչի հետ և պետք է ներկայանամ ռուսական «IOWA» խմբի հետ։ Պետք է կատարեինք այն երգը, որն իրենք կընտրեն»։

Կազմակերպիչներն ընտրել են «Две звезды» երգը և առաջարկել, որ «IOWA»-ն գործիքավորի այն։ «Երբ «IOWA»-ն ցույց տվեց գործիքավորումը, մրցույթի ռեժիսորը բոլորի ներկայությամբ ասաց, որ դա խայտառակություն է և չի կարող հնչել իրենց եթերում։ Մեզ առաջարկեցին ներկայացնել մեր տարբերակը. ես և Մարտին Միրզյանը գիշերները չքնելով փորձում էինք ստանալ լավ արդյունք՝ գիտակցելով, որ առաջին ու վերջին օրերին ստանալու ենք բարձր գնահատականներ և վերջնական արդյունքը սրանից է կախված»,- պատմեց Գրիգորը։ Երգչի խոսքով՝  ի վերջո ներկայացրել կրեատիվ տարբերակ, որն արժանացել է պրոդյուսերիների, ռեժիսորի և մյուս մասնագետերի հավանությանը, փորձերին կատարել են այդ տարբերակը, Իգոր Կրուտոյը նույնպես հաստատել է իրենց գործիքավորումը։

«Վերջին փորձի ժամանակ այդ աղջիկը բարձրացավ բեմ և սկսեց կամակորություն անել, որ ելույթ չի ունենա, եթե չերգենք իր գործիքավորմամբ։ Գլխավոր ռեժիսորը սկսեց ինձ համոզել, որ երգեմ այդ տարբերակը, ասացի՝ բայց չէ՞ որ հենց դուք եք բոլորի ներկայությամբ ասել, որ սա խայտառակություն է, ասաց, որ «IOWA»-ն իրենց հատուկ հյուրն է և չեն կարող նրան նեղացնել։ Փորձեցի կապ հաստատել Կրուտոյի հետ, սակայն վերջին պահին ամեն մեկը զբաղված էր իրեն վերաբերող ավելի լուրջ խնդրով»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ ինքը հայտարարել է, որ չի երգի այդ խայտառակությունն այդ աղջկա հետ, քանի որ երգչուհու մոտ չէր ստացվում այդ երգն ու փորձերից արդեն ակնհայտ էր, որ չի կարողանալու երգել։

Ի վերջո, Գրիգորը ելույթ ունեցավ, քանի որ, ինչպես ինքը նշեց, իրեն զանգահարել են մրցույթում կարևոր դերակատարում ունեցող մարդիկ և ասել, որ բոլորը հասկանում են իրեն, սակայն վերջին պահին հնարավոր չէ շտկել իրավիճակը։ «Ինձ խնդրեցին չհրաժարվել, թեև գիտակցում են, որ այս երգը կատարելու դեպքում ցածր միավորներ կստանամ և մի քանի այլ խոստումներ տվեցին»,- ասաց երգիչը։

Այժմ Գրիգորը պատրաստվում է երրորդ օրվա ելույթին, որի ժամանակ կատարելու է հատուկ իր համար գրված նոր երգը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին