▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ մոտ գայլախտ ախտորոշեցին. Սելենա Գոմեսի` սենսացիոն խոստովանությունը

Օրերս «Billboard» ամսագրին տված իր հարցազրույցում հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը բացահայտել է մի գաղտնիք, որը քչերին է, որ հայտնի է եղել: Երգչուհին խոստովանել է, որ 2014թ-ի սկզբին բժիշկները նրա մոտ գայլախտ են հայտնաբերել, ինչի հետևանքով ինքը երկար ժամանակ քիմիոթերապիայի կուրսեր է անցել:

«Ինձ մոտ ախտորոշեցին գայլախտ և ես անցա քիմիոթերապիա, որով էլ պայմանավորված էր երգարվեստում որոշ ժամանակ իմ բացակայությունը»,- պատմել է երգչուհին` ավելացնելով.

«Այդ ժամանակ ես ուղղակի ուզում էի ասել, դուք ոչինչ չգիտեք։ Ես քիմիոթերապիա եմ անցնում»,-ասել է Գոմեսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին