Life.panorama.am-ը գրում է, որ կայքի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի, «Արցախի ձայն» երգչախմբի երգչուհի Թամարա Պետրոսյանը:
Թամարա, հեռուստադիտողը ֆիլմերում շատ սիրեց Ձեր կերպարները, հետաքրքիր է՝այս շրջանում ինչո՞վ եք զբաղված, առաջիկայում ի՞նչ աշխատանքներում կարող ենք Ձեզ տեսնել:
Հիմա նկարահանվում եմ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, որն արդեն հեռուստադիտողը կարող է տեսնել Հանրայինի եթերում շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։30-ին։
Թատերաշրջանը կարծես կրկին բացվել է, թատրոնում շարունակվելո՞ւ են արդենհայտնի ներկայացումները, թե նոր դերերում էլ հանդիսատեսը կտեսնի Ձեզ:
Այո, ներկայացումները շարունակվում են ` «Դոն Ժուան Ավիա», «Դոն ժուանները Մարսելում», «Շեղշե Լա Ֆամ»։ Իսկ նոր դերերի մասին թատրոնում առայժմ վաղ է խոսելը։
Թամարա, հեռուստատեսությունն էլ կարծես թե Ձեզ շատ հետաքրքրեց, քանի որ Ձեզհասցրել ենք տեսնել հաղորդումների շրջանակներում, այս ուղղությամբ նոր ծրագրեր կա՞ն:
Այս պահին ոչ։ Հեռուստատեսությունում աշխատելը ինձ համար շատ օգտակար պրակտիկա էր։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով ծրագրերը փակվեցին, բայց փորձը մնաց։ Հուսամ, նոր հետաքրքիր առաջարկներ դեռ կլինեն։
Սխալ չի լինի ասել, որ դուք բազմակողմանի զարգացած եք, երգարվեստ,թատերարվեստ եւ կինո՝ այս ոլորտներում դուք հավասարաչափ տաղանդ ունեք, սակայնվերջին շրջանում առավել շատ դերասանական արվեստում Ձեզ տեսնելը խոսո՞ւմ է այնմասին, որ ի վերջո բեմը Ձեզ ավելի հարազատ է, երբ խաղում եք, այլ ոչ թե երգո՞ւմ:
Ճիշտ չէր լինի այդպես ասելը, որովհետև երկու պարագաներում էլ ինձ շատ լավ եմ զգում բեմի վրա։ Շարունակում եմ մասնակցել «Արցախի Ձայն»-ի գրեթե բոլոր նախագծերին։ Ուղղակի վերջին շրջանում շատ առիթներ եմ ունենում ներկայանալու թե թատրոնում, թե կինոում։
Հետքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր ունի «Արցախի ձայնը» առաջիկայում:
«Արցախի Ձայնը» նոյեմբերին պատրաստվում է մեկնել Մոսկվա` հյուրախաղերի, իսկ այդ ընթացքում ուրիշ միջոցառումներ կլինեն նաև Ղարաբաղում, սպասում ենք նաև նոր տեսահոլովակի պրեմիերային։
Թամարա, մեկ անգամ նշել էիք, որ ցանկանում եք՝ հանդիսատեսը Ձեզ տեսնի հումորայինդերերից դուրս կերպարներում, իհարկե, դա մեկ նպատակ ունի, որպեսզի չտպավորվեքմիայն միօրինակ դերերով, բայց այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ դուք ինքներդ ԹամարաՊետրոսյանին ինչպիսի՞ դերերում եք ավելի շատ սիրում:
Իրականում տարբեր դերերում հանդես գալը այլ նպատակ էլ է հետապնդում. Բացահայտել քեզ, որպես դերասանուհի` այլ կողմերից։ Դա շատ հետաքրքիր ընթացք է։ Յուրաքանչյուր դերի հետ դու ճամփորդում ես դեպի ներս` դեպի քեզ` բացահայտելով քո անձի տարբեր եզրերը, որը հետագայում փոխանցում ես կերպարիդ։ Ուրախ եմ, որ վերջերս ես ստանում եմ նման տարբեր հնարավորություններ։
Նոր նվաճումների հասնելը կարծես Ձեզ բնորոշ գիծ է, հետաքրքիր է՝ ի՞նչ նվաճումների մասին եք երազում հիմա:
Ճիշտն ասած, երազանքներիս մասին չեմ սիրում բարձրաձայնել։
Թամարա, դուք ունեք սիրելի աշխատանք, նույնիսկ աշխատանքներ, բայց շատ կանանցհամար ամեն բան կիսատ է, երբ չկա այն տաքուկ անկյունը, որը ընտանիք է կոչվում, Ձերսեփական ընտանիքը կազմելու մասին չե՞ք մտածում, քանի որ գեղեցկադեմ աղջիկ եք և երկրպագուները վստահաբար շատ կլինեն:
Այդ երևույթը պետք է շատ բնական և օրգանական լինի, դրա համար չեմ շտապում։ Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում