▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պինդ պաչում եմ. Նազենի Հովհաննիսյան

Արդեն տեղեկացրել ենք,  որ երեկ երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի լուսանկարն ու գրառել.

«Մեր հեռուստաէկրանի ամենահմայիչ, ամենագրագետ, ամենատաղանդավոր հայուհին»:

Նազենի Հովհաննիսյանը տվյալ լուսանկարի մեկնաբանության մեջ պատասխանել է երգչուհուն.

«Անչափ շոյված եմ քո բարի ու ջերմ գնահատականի համար։ Չգիտեմ,թե կոնկրետ ինչն էր ինձ համար այսքան հաճելի քո պոռթկման պատճառը, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, հաճելի էր։ Քեզ պինդ պաչում եմ, ու մաղթում ամենայն լավն ու բարին քո բռնած յուրաքանչյուր գործի մեջ։

Հ.Գ. Մեկնաբանությունները լրիվ չեմ հասցնի կարդալ, դրականների համար ի սկզբանե շնորհակալ եմ, մասնագիտորեն ինձ վատ գնահատական տվողներին էլ Էլի շնորհակալ եմ, դա էլ է ուշադրություն, բայց մեկընդմիշտ խնդրում եմ «արհեստական» ու նսեմ գրառումներով չփչացնել ոչ Քրիստինեի էջը, ոչ նրա գրածին այլ աստառ տալ, ոչ էլ «չեղած» տեղից կոնֆլիկտ ստեղծել։ Իսկապես ծիծաղելի է արդեն.

Ես երբեք չեմ թույլ տվել, որ Որևէ մեկը ծուռ խոսք ասի ինձ համար թանկ մարդկանց մասին։ Ոչ վիրտուալ, ոչ էլ իրական կյանքում։

Քրիստ ջան պինդ պաչում եմ» ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին