▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ոչինչ չէր կանգնեցնում, ես ոչնչից չէի վախենում, քանի որ հստակ նպատակ ունեի. Վարդան Սարգսյան

Life.panorama.am-ը գրում է.

Ճանապարհորդական-ճանաչողական հաղորդումների շարքին շատ շուտով կմիանա Վարդան Սարգսյանի հեղինակությամբ «Տնից հեռու» նախագիծը, որը կհեռարձակվի «A-TV»-ով: Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը կայքի հետ զրույցում պատմեց, որ նոր նախագիծը անպայման կտարբերվի նման հաղորդումներից իր գլխավոր շեշտադրմամբ՝ հաղորդման ընթացքում կներկայացվի ոչ միայն տարբեր երկրների տեսարժան վայրերը, այլեւ կցուցադրվի արտաքինից գայթակղիչ թվացող երկրների եւ քաղաքների մութ ու վտանգավոր անկյունները.

«Հաղորդումը եթեր դուրս կգա այս ամսվա վերջին կամ նոյեմբերի սկզբին: Պետք է հատուկ շեշտեմ, որ որքան էլ նման հաղորդումներ շատ են նկարահանվում եւ վստահաբար դեռ շատ կլինեն, բայց սա տարբերվելու է իր տեսակով, քանի որ ես կներկայացնեմ մեզ ծանոթ երկրների մեծ մասամբ անծանոթ վայրերը: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքում հայտնի վայրերի հետ միասին ես կներկայացնեմ այնպիսի վայրեր, որտեղ զբոսաշրջիկները չեն լինում կամ գրեթե չեն լինում: Իմ գերխնդիրն է լինելու բացի տուրիստական վայերից ներկայացնել նաեւ տվյալ երկրների ու քաղաքներ մութ անկյունները, որտեղ ոչ մեկ ցանկություն չի հայտնի գտնվել: Արդյուքնում՝ վստահ  կարող եմ ասել, որ այս ծրագրում հեռուստադիտողը կտեսնի այն ամենը, ինչ չի տեսել հայկական ոչ մի նման հաղորդման շրջանակներում. ես ոչ մի ջանք չեմ խնայել, որ այս հաղորդումը մաքսիմալ հետաքրքիր կառուցեմ հեռուստադիտողի համար»,- նշեց Վարդան Սարգսյանը:

Հաղորդավարը նկատեց, որ արդեն երկու երկրներում նկարահանումներն իրականացվել են, նրա խոսքերով նկարահանումների ընթացքում եղել են բավականին վտանգավոր վայրերում ու լուրջ խնդիրենրի առաջ են կանգնել. «Նկարահանման ընթացքում անընդմեջ դժվարություններ են առաջացել, ընթացքում խնդիրներ ենք ունեցել տեղի ոստիկանության եւ բնակիչների հետ, քանի որ մենք նկարահանում էինք այնպիսի վայրեր, որոնք բնակիչնեը այնքան էլ չէին ցանկանում ցուցադրել, բայց ինձ ոչինչ չէր կանգնեցնում, ես ոչնչից չէի վախենում, քանի որ հստակ նպատակ ունեի: Այս հաղորդման ընթացքում ես փորձում եմ ներկայացնել տարբեր երկրների ամենաաղքատ մարդկանց ապրելակերպից մինչեւ ամենահարուստ մարդկանց ապրելակերպը, հաղորդման ընթացքում նշում եմ տվյալ երկրի հետ կապված բոլոր պարագաների ֆինանսական միջոցները սկսած տաքսիից, մետրոյից մինչեւ մթերքներ: Օրինակ Հնդկաստանում անգամ կտրել ենք 600 կիլոմետր, որպեսզի տվյալ երկրի հաղորդման մեջ այդ վայրից օրինակ 7 րոպե տեւողությամբ տեսանյութ նրկայացնեմ, այսինքն՝ ոչ մի ջանք ու եռանդ չեմ խնայում հնարավորինս հետաքրքիր արտադրանք ներկայացնելու համար»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին