▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է խնդրեմ ու մի քիչ էլ պահանջեմ ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներից` մի՛ կոտրեք. Մհեր Խաչատրյան

 

Մհեր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ է պատահել

«Նախապես ասեմ, որ սա չեմ գրում որպես սիթքոմում նկարահանվող արևելագետ։ Կարծիքս արտահայտում եմ որպես սովորական երիտասարդ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում և սեփական երկրի ապագայի տեսլական ունի` անկախ մասնագիտությունից ու ոլորտից։

Եւ այսպես, դիտում եմ «Մարդկային գործոն, թեմա` դերասանական արհե՞ստ» հաղորդման տեսագրությունը:

 

Ուզում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ, ասենք, Ալ Պաչինոն, երիտասարդ ու էդ ժամանակ բավականին անփորձ ու, ասեմ ավելին, դերասանական կրթություն ՉՈՒՆԵՑՈՂ Ջոնի Դեպպի հետ «Դոննի Բրասկո»-ում նկարահանվելուց և աշխատավարձը ստանալուց հետո գնար որևէ հաղորդման հյուր ու ասեր «Դե ես մի ամբողջ կյանք նվիրել եմ Թատրոնին, Լի Ստրասբերգի մոտ եմ սովորել, Մարլոն Բրանդոյի հետ եմ խաղացել, բայց հիմա ամեն մի անփորձ ջահել էկրան ա դուրս գալիս... Ահավոր ա ուղղակի, մեր վախտով սենց բան չկար»...

Բայց չի ասել ու ասում էդպիսի բան։

Ինչո՞ւ... Գուցե վե՞ր է դրանից, հը՞ն։ Գուցե էդ մարդը հա՛մ գործով է զբաղվում, հա՛մ էլ ուրիշներին, հատկապես երիտասարդներին չի խանգարում` անկախ վերջիններիս տաղանդի չափից կամ նույնիսկ բացակայությունից։ Հը՞ն։ Գուցե հիշում է այն ժամանակները, երբ ոչ ոք չէր ուզում նրան «Կնքահայրը» ֆիլմում դեր տալ, բացի Կոպպոլայից, որովհետև նրան համարում էին տգեղ ու անտաղանդ, հը՞ն։ Գուցե Պաչինոն մի քիչ ավելի շատ տաղանդավոր ու իմաստո՞ւն է, քան մեր այսօրվա մտավորականները։

Չգիտեմ, այն տարիքում ու կարգավիճակում չեմ, որ դատեմ ու քննադատեմ։ Բայց այն տարիքում եմ, որ պետք է խնդրեմ ու մի քիչ էլ պահանջեմ ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներից. մի՛ կոտրեք։ Կա՛մ օգնեք, կա՛մ մի խանգարեք։ Հասկացանք, որ ավելի տաղանդավոր եք ու արհեստավարժ, հասկացանք, որ «Սովետի ժամանակ ավելի լավ էր», բայց, ըստ մեզ` անփորձներիս ու անտաղանդներիս, հիմա էլ, Անկախ Հայաստանում էլ վատ չէ։ Մի քիչ ավելի պրոդուկտիվ ու համոզիչ, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Մի քիչ ավելի կառուցողական ու ժամանակակից, եթե կարելի է. Սովետն արդեն վաղուց չկա, բարեբախտաբար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին