▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հայտնվել մի շրջապատում, որտեղ կզգամ, որ ես «սեռի մուկ եմ». Տաթև Հովակիմյան

Փառք Աստծո, դեռեւս չեմ հայտնվել մի շրջապատում, որտեղ կզգամ, որ ես «սեռի մուկ եմ» եւ պետք չեմ. Տաթեւ Հովակիմյան

Life.panorama.am-ին դերասանուհի Տաթեւիկ Հովակիմյանը պատմել է առաջիկա աշխատանքներից, կիսվել իր երազանքների մասին եւ անդրադարձել է համարձակ դերասանուհու իր համբավին:

-Տաթեւ տեղեկացա, որ մասնակցելու եք ռեժսիոր Սարիկ Անդրեասյանի նոր՝ «Մի երկրաժաշի պատմություն» ֆիլմում, մի փոքր կմանրամասնե՞ք:

- Ֆիլմի հետ կապված շատ մանրամասներ հաղորդելու իրավունքը իրականում չունեմ: Պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ, որ քասթինգի արդյուքնում ընտրվեցի եւ պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսներից մեկին: Ֆիլմում կնկահարանվեն նաեւ Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վիկտոր Ստեփանյանը, իրենց մասնակցությունը կունենան նաեւ մի շարք ռուսա դերասաններ, օրինակ՝ Կոստանտին Լավրոնենկոն գլխավոր հերոսներից մեկին կմարմնավորի: Նկարահանումները շուտով կսկսվեն, բայց իմ տեսարանները կնկարահանվեն հոկտեմբերի վերջին, նշեմ նաեւ, որ իմ մասնակցությամբ կադրերը պետք է նկարահանվեն Գյումրիում եւ Մոսկվայում: Այս ֆիլմը պատմելու է 1988թ-ի երկրաշարժի մասին, որի արդյուքնում ֆիլմի գլխավոր հերոսները՝ Վիկտորը եւ Լավրոնենկոն ճակատագրական հանդիպում են ունենում, այսինքն՝ այն մարդկային ճակատագրերի մասին է:

-Բացի ֆիլմից, առաջիկայում այլ աշխատանքային պլաններ կա՞ն:

- Վերջերս խաղացի Վահե Յանի «Վերադարձ» ֆիլմում, որտեղ փոքրիկ դեր մարմնավորեցի, բայց շատ սիրեցի հերոսուհուս: Բացի այս, շարունակում եմ խաղալ ուսանողական թատրոնում, որտեղից ինստիտուտն ավարտելուց հետո դուրս չեմ եկել, հիմա նաեւ մագիստրատուրայում՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում շարունակում եմ կրթությունս, իսկ մնացած ծրարգերը առջեւում պարզ կլինեն:

-Գիտեմ, որ երազում եք Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հայտնվելու մասին:

- Այո, մեծ ցանկություն ունեմ հայտնվել դրամատիկ թատրոնում, կարծում եմ եւ հույս ունեմ, որ մի օր կստացվի:

-Տաթեւ գիտեմ նաեւ, որ սկզբունք ունեք՝ հեռուստասերիալներում չնկարահանվելու, հետաքրքիր է՝ ինչո՞ւ, որակի խնդի՞ր կա, թե հեռուստադիտողի հետ ամենօրյա հանդիպում չեք ուզում ունենալ:

- Այո, այդ ոլորտից շատ առաջարկներ եմ ունեցել, բայց ինձ չեմ տեսնում հեռուստասերիալներում: Որակային առումով իրավունք չունեմ դատելու, քանի որ դրանցում խաղում են այնպիսի մեծ դերասաններ, որ որակի մասին խոսել չի կարելի: Ավելի շատ չեմ ուզում ամենօրյա հանդիպում ունենալ հեռուստադիտողի հետ եւ մի փոքր այլ կերպ եմ պատկերացնում իմ ճանապարհը այս ասպարեզում: Ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել թատրոնում եւ նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, կամ գոնե 10-15  մասանոց ֆիլմերում: Չեմ ցանկանում, որ իմ նկատմամաբ հետաքրքրությունը կորչի, իսկ ամենօրյա հանդիպումով, ըստ իս, ամենալավ դերասանի նկատամամբ անգամ հետաքրքրությունը կարող է կորել:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին