▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Արամեն նշում 33-ամյակը

Blognews.am-ը գրում է. Արամեն այսօր տոնում է 33-ամյակը, ինչի կապակցությամբ արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:  Զրույցում երգիչը հայտնեց, որ տարեդարձը սկսել է նշել գիշերվանից: «Ընկերներս անակնկալ մատուցեցին և եկան մեր տուն՝ ինձ շնորհավորելու: Շամպայնի ու տորթի սեղան ստացվեց և շատ հաճելի մթնոլորտ»,- ասաց նա ու հավելեց, որ առանձնահատուկ բաներ տեղի չեն ունեցել, պարզապես լավ ժամանակ են անցկացրել:

Կնոջ՝ Աննայի մատուցած անակնկալի մասին Արամեն գերադասեց լռել՝ նշելով, որ անակնկալների մասին չեն խոսում. «Նա ինձ շնորհավորեց ինչպես կշնորհավորի սիրելի մարդը՝ ամենալավ մաղթանքներով»: Ինչ վերաբերում է նվերին՝ երգիչն ասաց, որ կինն իր համար շատ թանկ ու հաճելի նվեր է մատուցել, սակայն կրկին գերադասեց չմանրամասնել՝ ինչի մասին է խոսքը

Երգիչը նշեց, որ ավելի շատ սիրում է շնորհավորել մարդկանց, քան ընդունել շնորհավորանքներ: Այս տարի նա հատուկ երեկույթ չի կազմակերպել տարեդարձի կապակցությամբ: «Լինելու եմ ընտանիքիս և ընկերներիս հետ: Այսօր միայն իմ ծնունդը չէ: «Արամե» կարաոկե-ակումբի 3 տարին է լրանում, իմ՝ 33, և ես գնալու եմ շնորհավերելու իմ ակումբի ծնունդը»,- ասաց երգիչը, ով նաև երգելու է ակումբի տարեդարձի առթիվ: Վաղն Արամեն կմեկնի Մոսկվա՝ այնտեղի ընկերների հետ տարեդարձը նշելու:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին