▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

Եվրատեսիլ 2016» երգի մրցույթը անցկացվելու է Շվեդիայի մայրաքաղաք    Ստոկհոլմում:  Այդ իրավունքը շվեդները նվաճեցին այն բանից հետո,  երբ «Եվրատեսիլ 2015» մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Մոնս Զելմերլովը:  

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն և գերմաներեն երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ։ 2012թ. մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին՝ առաջին փուլում ներկայացնելով Լորինի «Euphoria» երգը: Երգչուհին, հաղթահարելով «Մենամարտեր» փուլը, դուրս մնաց առաջին գալա համերգից հետո: 2012թ. դեկտեմբերին «El Style» ամսագիրն Իվետային անվանեց որպես «Ամենացանկալի հայուհի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին