▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ նմանակել Լիլիթ Հովհաննիսյանին, դա ուղղակի ծիծաղելի է. Սոնա Շահգելդյան

Արդեն ներկայացրել ենք Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի անոնսը, ինչից հետո գրառում հայտնվեց այն մասին, որ Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում նմանակում է Լիլիթ Հովհաննիսյանին:

Asekose.am-ը կապ հաստատեց Սոնայի հետ՝ այս թեմայով մեկնաբանություն ստանալու համար: Վերջինս ասաց, որ նույնիսկ ծանոթ չէ այդ կարծիքներին:

«Ես չգիտեմ, թե ով ինչ է գրել այդ մասին, բայց հստակ կարող եմ ասել. Լիլիթ Հովհաննիսյանին չեմ փորձել և չեմ ցանկանում նմանակել: Ուղղակի ծիծաղելի է, երբ աշխատանք ես կատարում, և  մի խումբ պարապ մարդիկ սկսում են վերլուծել այն և ինչ-որ թերություններ ու նմանություններ գտնել: Ինչ վերաբերում է խոպոպներին, պետք է նշեմ, որ ես ունեմ տեսահոլովակներ, որտեղ նման սանրվածքով եմ: Ինչու չեն գրում այն մասին, որ ես առաջինը գլխաշոր կապեցի, ինչից հետո բոլորը սկսեցին կրկնօրինակել ինձ: Երգեցի «Հարսի շոր» երգս , որից հետո սկսեցին հարսանեկան թեմայով երգեր ստեղծել ու տեսահոլովակներ նկարահանել: Ես ոչ ոքից ոչինչ չեմ կրկնօրինակում»,-Asekose.am-ի հետ իր խոսքն ավարտեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին