Վարդուհի Վարդանյանի քույրը` Քրիստինան, երգչուհու մահվան 9-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հուզիչ գրառումն է կատարել.
«9 տարի առանց քեզ, առանց քո ժպիտի: Իմ կյանքում երկու փուլ կա՝ մինչև 15.10.2006-ը` լի երջանկությամբ և երիտասարդությամբ, և այդ օրվանից հետո` դատարկ հոգով, արյունահոսող վերքով, վերքով, որը երբեք չի սպիանա: Մենք քեզ այնքան ենք կարոտում...»:
Նշենք, որ Քրիստինան գրառման հետ միասին իրենց ընտանեկան արխիվից հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնք ստորև ներկայացնում ենք.