Մեր շոու բիզնեսում գեղեցիկ աղջիկները քիչ չեն, բայց քիչ են այնպիսի գեղեցիկ աղջիկները, ովքեր հեռանկարներ ունեն, տաղանդավոր են ու հայկական շոու բիզնեսում առաջին մեծության աստղ դառնալու խոստումնալից հավակնություններ են ներկայացնում. կարելի է ասել, որ նրանք հաշված բացառություններ են։ Հենց այդպիսի տաղանդավոր գեղեցկուհիներից է Աննա Գրիգորյանը, և ահա 5 պատճառ, թե ինչու է նա մեր շոու բիզնեսի ամենախոստումնալից ու մեծ հեռանկարներ ունեցող գեղեցկուհին։
1․ Մոդելային արտաքին
Գեղեցկուհիներն, ինչպես նշեցի, մեր էստրադայում քիչ չեն, սակայն այնպիսի իդեալական համամասնություններով արտահայտված գեղեցկություն, ինչպիսին Աննա Գրիգորյանինն է, քչերն ունեն։ Աննայի պարագայում գործ ունենք բառիս բուն իմաստով մոդելային արտաքինի հետ. բարձր հասակ, երկար ոտքեր, ոչ հիվանդագին նիհարություն, հրաշալի դիմագծեր։ Այս ամենն այնքան ներդաշնակ է ու համաչափ, որ կարելի է ասել, որ Աննան մոդելային գեղեցկություն ասվածի կենդանի մարմնավորումն է։
2․ Տեսակ
Գեղեցկությունն Աննայի միակ ու նույնիսկ գլխավոր արժանիքը չէ։ Ի տարբերություն շատ այլ գեղեցկուհիների՝ Աննա Գրիգորյանը նաև տեսակ ունի։ Նա ինքնատիպ է, ունի սեփական ոճն ու ասելիքը, ինչն այնքան հաջող է լրացնում նրա արտաքին տվյալները, որ ստեղծվում է ամբողջական մի կերպար, որտեղ ձևն էլ, բովանդակությունն էլ շատ վառ ու հաջող են արտահայտված։
3․ Համարձակություն
Տեսակ ու հրաշալի արտաքին ունենալն ամենևին չեն խանգարում, այլ նույնիսկ նպաստում են Աննայի համարձակությանը։ Նա այն հազվադեպ կերպարներից է, որ կարող է իրեն թույլ տալ անսպասելի ու համարձակ քայլերի գնալ, ոճի ու գործունեության կտրուկ փոփոխություններ անել։ Օրինակ՝ երկարամազ շիկահեր Աննային էինք սովոր, մեկ էլ մի գեղեցիկ օր տեսնում ենք, որ նա իր մազերը կարճ-կարճ է կտրել ու դարձել է թխահեր, բայց արդյունքը մեզ պակաս չի հիացնում, քան մինչ այդ եղածը։ Նույնն էլ՝ գործունեության առումով. Աննան հայտնի դարձավ որպես մոդել, բայց մեկ էլ անսպասելիորեն իրեն տվեց դերասանությանը, ու պետք է խոստովանել, որ շատ հաջող արեց դա։ Դերասանական գործում էլ Աննան անկանխատեսելի է։ Հենց սովորում ես նրան տեսնել կատակերգական կերպարում, մեկ էլ անսպասելիորեն իմանում ես, որ նա, ասենք, «Որոգայթում» հանդես է գալու լուրջ դրամատիկ կերպարում և այսպես շարունակ։
4․ Դատարկ չէ
Եթե նախորդ երեք կետերն օբյեկտիվ հանգամանքներով էին պայմանավորված, որովհետև հետևանք էին բնածին առավելությունների, ապա հաջորդ երկու կետերն արդեն սուբյեկտիվ են ու հետևանք են հենց Աննայի աշխատանքի։ Հիրավի, Աննան գեղեցիկ է, որովհետև այդպես է ծնվել, Աննան տեսակ ունի, որովհետև բնատուր խարիզմայով է օժտված, Աննան համարձակ է, որովհետև ի ծնե նման խառնվածք ու բնավորության կերտվածք ունի։ Սակայն այսքանով հանդերձ՝ Աննա Գրիգորյանը նաև դմբո չէ ու բավականին բանիմաց է։ Գուցե նա չի կարող ինչ-որ խորը ակադեմիական գիտելիքներով փայլել միջուկային ֆիզիկայի ոլորտում, բայց նրա խոսքը լսելիս հասկանում ես, որ այս մարդն աշխատում է իր վրա ու ինտելեկտուալ առումով բավականին զարգացած ու կարդացած մարդ է։ Սա, անկասկած, մեծ առավելություն է ոչ միայն աստղի համար, այլև առհասարակ ցանկացած մարդու, և Աննան ունի դա։
5․ Ֆանտաստիկ աշխատասիրություն
Աննա Գրիգորյանն ասես մարդ-նվագախումբ լինի։ Նա կարողանում է հաջողությամբ համատեղել մոդելային ու դերասանական կարիերան և միևնույն ժամանակ հանդիսանում է բավականին հաջողակ բիզնես-լեդի՝ զբաղեցնելով բավականին բարձր ղեկավար պաշտոն մասնավոր ընկերություններից մեկում։ Սրան էլ գումարեք ինքնազարգացման ու ինքնակրթության ուղղությամբ աշխատանքները և կհասկանաք, որ Աննա Գրիգորյանը, շլացնող գեղեցկուհի լինելուց զատ, նաև անվի մեջ վազող սկյուռիկի պես աշխատասեր մարդ է, ով իր ժամանակի ամեն վայրկյան տնօրինում է առավելագույնս արդյունավետ, և հենց դա էլ նրա հաջողության գրավականն է։
Աղբյուրը`showbusinessscandals.wordpress.com