Սկանդալային Անաստասիա Վոլոչկովայի նոր լուսանկարն արժանացել է իր միկրոբլոգի հետևորդների բարկությանը: Բանն այն է, որ այս անգամ Վոլոչկովան որոշել է իր շպագատն ի ցույց դնել դեպի ինքնաթիռ տանող աստիճանների մոտ:
«Շնորհակալ եմ, Կազան այս երկու հրաշալի օրերի, ծաղիկների, հանդիսատեսի, զգացումների և ուրախ պահերի համար: Մեկնեցինք Աստանա»,- գրել է Անաստասիա Վոլոչկովան:
Նշենք, որ տվյալ լուսանկարի տակ արված մեկնաբանություններում Անաստասիայի երկրպագուները նրան խորհուրդ են տվել իր ոտքերի լայն բացվածքը ցուցադրի համապատասխան վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: